• Latest news

Ինչպես բարձրացնել սեփական ինքագնահատականը եւ ավելի լավ զգալ

19 մայիսի, 2014  12:44

Ինքնավստահ մարդիկ մեծ հաջողությոնւոնների կարող են հասնել ինչպես քննարկումների, հարցազրույցների ժամանակ, այնպես էլ անձնական եւ գործնական հարաբերություններում։ Ինքնավստահությունը օգնում է աշխատանք, ընկերուհի գտնելու հարցում եւ քաջալերում է Ձեզ անհրաժեշտության դեպքում ասել «ոչ»։

Թեպետ ինքնավստահությունը օգնում է կյանքում, սակայն կարեւոր է միշտ ունենալ չափի զգացում, մանավանդ եթե Դուք մինչ այդ ամաչկոտ եք եղել։ Չափից շատ ինքնավստահ մարդիկ երբեմն ուրիշներին մոտ ինքնահավան կամ ինքնասիրահարված մարդու տպավորություն են թողնում։ Այդ պատճառով զուսպ ինքնավստահությունը ավելի լավ է, քան բացահայտ կամ ճչացող ինքնավստահությունը։ Իսկ եթե Դուք ցածր ինքնագնահատական ունեք եւ Ձեզ թվում է, որ Դուք ոչ մի բանի պիտանի չեք, ապա հետեւեք Medical Daily-ի հետեւյալ խորհուրդներին, որոնք կօգնեն Ձեզ բարձրացնել սեփական ինքնագնահատականը։

Կանոնավոր կերպով մարզվեք

Բոլորին հայտնի է, որ ֆիզիկական վարժությունները ունեն մի շարք առավելություններ՝ ամրացնում են առողջությունը, ազատում են սթրեսից եւ անգամ բարձրացնոմ ինքնագնահատականը։ Երբ մարդը մարզվում է, նրա ուղեղը արտադրում է լավ տրամադրության հորմոն։ Ֆիզիկական ակտիվությունը մարդու ուղեղի եւ մարմնի համար հրաշքներ է գործում։

Միշտ լավ հագնվեք

Ձեր արտաքինի մասին հոգ տանելը (ներառյալ ամեն մի մանրունք՝ հարդարել եղունգները, մաքրել ատամները) կարող է փոխել Ձեր վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ։ Եթե ցանկանում եք բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, գնեք մեկ կամ անգամ մի քանի նոր հագուստներ։ Ձեր օրը այնքան էլ հաջող չէ՞։ Դուք Ձեզ սարսափելի եք զգու՞մ։ Լոգանք ընդունեք։ Մաքրության զգացումը թարմացնում, աշխուժացնում եւ լավ տրամադրություն է հաղորդում Ձեզ։

Շփվեք

 

Այլ մարդկանց հետ շփումը կօգնի ձեզ ազատվել բացասական լիցքերից։ Եթե Դուք որոշակի խնդիրներ ունեք, կարող եք օգնել այլ մարդկանց լուծել իրենց խնդիրները։ Ուրիշներին օգնելը Ձեզ մոտ առաջացնում է երջանկության զգացում եւ սեփական անձի նկատմամբ հարգանք, նույնիսկ եթե Ձեր անձնական կյանքում կան որոշակի խնդիրներ։

Վանեք Ձեր բացասական մտքերը

Երբեմն մարդն իրեն բացասական հարցեր է տալիս. օրինակ, ինչու՞ չարեցիր այս կամ այն գործը, ե՞րբ ես աշխատանք գտնելու, ինչու՞ ես դեռ միայնակ, կամ ինչու՞ քեզ մոտ ոչինչ չի ստացվում անձնական կյանքում, ի՞նչ է քեզ հետ կատարվում եւ այլն։ Երբ այս մտքերը սկսում են ներթափանցել Ձեր ուղեղ, տրորեք դրանք միջատների նման եւ դրանց փոխարեն մտածեք մեկ ուրիշ, ավելի հաճելի բաների մասին։

Պետք չէ ինքներդ Ձեզ խարազանեք, եթե Դուք չեք ընդունվել աշխատանքի կամ Ձեզ մոտ ոչինիչ չի ստացվել սիրո մեջ կամ պարզապես սխալվել եք։

Ինչ-որ նոր բան սովորեք

Նոր հմտություն կամ լեզու սովորելը կարող է օգնել Ձեզ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու հարցում, հատկապես եթե այն կապված չէ աշխատանքի հետ։

Ժպտացեք

Մարմնի ուրախ լեզուն ստիպում է Ձեզ ավելի լավ եւ երջանիկ զգալ։ Պարզապես պետք է ուղիղ կանգնել, թուլացնել Ձեր ուսերը, բարձրացնել կզակը եւ ժպտալ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել