• Latest news

Կանաչ թեյի մշտական օգտագործումը զգալիորեն նվազեցնում է կաթվածի վտանգը. հետազոտություն

2 մարտի, 2022  09:45

Կանաչ թեյի մշտական օգտագործումը կարող է 56 տոկոսով նվազեցնել կաթվածի վտանգը, ինչպես նաեւ երկարացնել կյանքի տեւողությունը։

Ինչպես հավաստիացնում է University of Electronic Science and Technology of China-ի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Սինյան Վանը, կանաչ թեյի օգտագործումը շաբաթը 3 անգամից ոչ պակաս հաճախականությամբ կարող է նպաստել կյանքի տեւողության ավելացմանն ու առողջությանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թեյը սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի պակասեցման հզոր միջոց է եւ կարող է կանխել մահը տարբեր պատճառներից։

«Առողջության վրա կանաչ թեյի նպաստավոր ազդեցությունը առավել ցայտուն երեւում է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավորապես թեյ են խմում արդեն երկար ժամանակ»,- ասել է Սինյան Վանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել