• Latest news

Ինչո՞ւ են որոշ մարդիկ միշտ քաղցր ուզում

20 ապրիլի, 2022  20:30

Որոշ մարդիկ անընդհատ քաղցր են ուզում: Դրա պատճառը կարող է լինել աղիքային ախտածին միկրոֆլորան, կարծում է իմունոլոգ-սննդաբան Լյուդմիլա Գոնչարովան (Ռուսաստան)։

«Երբ մենք սխալ ենք սնվում, պաթոգեն միկրոֆլորա է կուտակվում՝ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր, մակաբույծներ։ Ժամանակի ընթացքում այն ​​այնքան է աճում, որ սկսում է կարգավորել մեր ապրելակերպն իր կենսագործունեության պրոդուկտներով, որոնք մեզ համար նյարդային հաղորդիչներ են։ Պաթոգեն միկրոֆլորան սկսում է կառավարել մեր ուղեղն ու ցանկությունները։ Նույնիսկ քաղցրավենիքի օգտագործումից հետո կարճատեւ ընդմիջման դեպքում հիվանդագին վիճակ է սկսվում»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ անառողջ միկրոֆլորայի հետ սկսում են ակտիվանալ օփիոիդային ընկալիչները. արատավոր շրջան է բացվում, եւ որքան շատ է մարդը վնասակար մթերքներ ուտում, այնքան ավելի է շատ է ձգտում դրանց:

Արդյունքում քաղցրավենիք ուտող մարդու մոտ իսկական շաքարային կախվածություն է առաջանում։ Ընդ որում, շաքարավազը չի պատկանում մեր օրգանիզմի բջիջների կառուցման համար կառուցվածքային նյութերի թվին. օրգանիզմը շաքարավազի կարիք պարզապես չունի։

Մասնագետի խոսքով՝ երբ մարդը չափից շատ շաքար է օգտագործում, օփիոիդային ընկալիչներն աջակցության մեխանիզմ են գործարկում՝ մտածելով, որ, ըստ երեւույթին, սննդի ավելի առողջ այլընտրանքային աղբյուրներ չկան, այլապես ինչո՞ւ մարդը պետք է վնասակար եւ անպետք սնունդ ուտի:

Հենց այստեղից էլ ծնվել է միֆը, որ մեր ուղեղի համար վառելիքը շաքարն է: Իրականում ուղեղը, ըստ մասնագետի, ստիպված սկսում է «շաքարով աշխատել», սակայն լիարժեք աշխատանքի համար սպիտակուցներ, առողջ ճարպեր, հանքանյութեր եւ վիտամիններ են անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել