• Latest news

Արդյոք սոյայի օգտագործումը կապված է քաղցկեղի ռիսկի հետ

8 սեպտեմբերի, 2022  11:46

Սոյան տարածված է ասիական շատ երկրների խոհանոցներում եւ ավելի տարածված է դառնում արեւմտյան երկրներում, քանի որ շատ մարդիկ գնում են դեպի հիմնականում բուսական դիետա: Այն ունի բազմաթիվ պոտենցիալ օգուտներ եւ սովորաբար ավելի էժան է, քան միսը: 

Այնուամենայնիվ, կա կարծիք, որ սոյան կապված է քաղցկեղի ռիսկի հետ կամ այն ​​կարող է «կանացի» ազդեցություն ունենալ տղամարդկանց վրա: 

Սոյան հարուստ է բարձրորակ սպիտակուցներով, պարունակում է B խմբի վիտամիններ, մանրաթելեր, հանքանյութեր եւ իզոֆլավոններ՝ դաիդզեին, գենիստեին եւ գլիկիտին:  

Որոշ ուսումնասիրություններում նշվել են մտահոգություններ, սակայն դրանք կապված են այն մարդկանց հետ, որոքն շատ մեծ քանակությամբ սոյա են օգտագործում: Օրինակ՝ գինեկոմաստիայով (տղամարդու կրծքի մեծացում) ունեցող տղամարդու մի արտասովոր դեպք, ով, ինչպես պարզվեց, օրական գրեթե երեք լիտր սոյայի կաթ էր խմում։

Իրականում, ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ չափավոր քանակությամբ սոյայի օգտագործումը դժվար թե խնդիրներ առաջացնի եւ նույնիսկ կարող է օգուտներ բերել։ 

Սրտանոթային հիվանդություն չունեցող գրեթե կես միլիոն չինացի մեծահասակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական չորս կամ ավելի օր սոյա են օգտագործում, սրտի կաթվածից մահանալու ռիսկը զգալիորեն ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր երբեք սոյա չեն կերել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է