• Latest news

Հետազոտողները պատմել են COVID-19-ի երկարատեւ ընթացք ունեցող պացիենտի «կապույտ ոտքերի» ախտանշանի մասին

12 օգոստոսի, 2023  15:18

Նոր հետազոտության համաձայն՝ արտասովոր դեպքը, երբ COVID-19-ի երկարատեւ ընթացք ունեցած պացիենտի ոտքերը կապտել են 10 րոպե կանգնելուց հետո, ընդգծում է այդ ախտանշանի մասին ավելի շատ տեղեկացված լինելու անհրաժեշտությունը։ «Երակային անբավարարություն եւ ակրոցիանոզ երկարատեւ COVID-ի դեպքում. դիզավտոնոմիա» հետազոտությունը  հրապարակվել է The Lancet ամսագրում։

Հոդվածը, որի հեղինակը դոկտոր Մանոնջ Սիվանն է Լիդսի համալսարանից, նվիրված է 33-ամյա տղամարդու դեպքին, որի մոտ առաջացել է ակրոցիանոզ՝ ոտքերում երակային արյան կուտակում։

Պացիենտի կանգնելուց մեկ րոպե հետո նրա ոտքերն սկսել են կարմրել եւ ժամանակի ընթացքում կապտել են, իսկ երակները դարձել են ավելի նկատելի։ 10 րոպե հետո գույնն  անհամեմատ ավելի արտահայտված է դարձել, եւ պացիենտը նկարագրել է ծանրության եւ քորի զգացողություն ոտքերում։ Նրա նախնական գույնը վերադարձել է նստելուց երկու րոպե հետո։

Պացիենտը տեղեկացրել է, որ մաշկի գույնի փոփոխությունն սկսվել է COVID-19-ով վարակվելուց հետո։ Նրա մոտ ախտորոշվել է պոստուրալ օրթոստատիկ հաճախասրտության ախտանշան, վիճակ, որն առաջ է բերում սրտի զարկերի հաճախակիության անոմալ ավելացում կանգնելու դեպքում։

«Սա զգացող պացիենտները կարող են գիտակցել, որ դա կարող է լինել երկարատեւ COVID-ի եւ դիզավտոնոմիայի ախտանշան, եւ կարող են անհանգստանալ այն բանի հետ կապված, ինչ իրենք տեսնում են։ Նույն կերպ էլ կլինիկաներում աշխատող բժիշկները կարող են չիմանալ ակրոցիանոզի եւ COVID-ի երկարատեւ ընթացքի միջեւ կապի մասին։

Մենք պետք է ապահովենք ավելի շատ տեղեկացվածություն դիզավտոնոմիայի մասին երկարատեւ COVID-ի դեպքում, որպեսզի կլինիկայում աշխատող բժիշկները ունենան գործիքներ, որոնք անհրաժեշտ են պացիենտներին պատշաճ բուժում ցուցաբերելու համար»,- նշել է Լիդսի համալսարանի Բժշկական դպրոցի վերականգնողական բժշկության գծով պատվավոր խորհրդական, դոկտոր Սիվանը։

Երկարատեւ COVID-ը ախտահարում է օրգանիզմի բազմաթիվ համակարգեր եւ բազմաթիվ ախտանշաններ ունի, որոնք ազդում են պացիենտների՝ ամենօրյա գործունեություն իրականացնելու ունակության վրա։ Այդ վիճակն ազդում է նաեւ վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որը պատասխանատու է արյան ճնշման եւ սրտի զարկերի հաճախակիության կարգավորման համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է