Բիսֆենոլ А (տեխնիկական երկֆենիլոլպրոպան, ՏԴՊ) քիմիական նյութի, որն օգտագործվում է դրամարկղային կտրոնների ներկի եւ պլաստիկե տարաների արտադրության մեջ, նույնիսկ փոքր քանակությունը կարող է բջջային փոփոխությունների հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղային ուռուցքներում, եւ այդ փոփոխությունները կարող են երեւալ մեզի անալիզում, ցույց է տվել Ցինցինատտիի քաղցկեղային կենտրոնի նոր ուսումնասիրությունը:

PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության եզրակացություններն առաջին անգամ ցույց են տալիս, որ մեզի մեջ ՏԴՊ-ի մակարդակը կարող է հուշել շագանակագեղձի քաղցկեղի մասին եւ որ պլաստիկների սովորական քիմիական նյութը կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի մեծանալուն, հայտնում է Newsmax Health-ը:

Մարդն ամեն օր ենթարկվում է ՏԴՊ-ի ազդեցության այն մթերքների միջոցով, որոնք քիմիկատ են պարունակում, այն ներծծվում է մաշկի միջոցով, լուծվում է սննդի եւ ջրի մեջ: Կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քիմիական նյութը նպաստում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, մարդկանց վրա կատարված հետազոտություններն առայժմ չափազանց քիչ են:

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները մեզի հետազոտության միջոցով գնահատել են 60 հիվանդի պրոստատ-սպեցիֆիկ հակագենը: ՏԴՊ-ի ավելի բարձր մակարդակ եղել է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների շրջանում:

Փորձագետները նաեւ ուսումնասիրել են շագանակագեղձի բջիջները՝ նորմալ եւ քաղցկեղային, եւ պարզել են, որ այն հիվանդների դեպքում, որոնք ենթարկվել են ՏԴՊ-ի թույլ չափաբաժնի, բջջային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կարող են հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի: