Հազարավոր տղամարդիկ ստիպված են ցավոտ բիոպսիա կատարել, ընդ որում հիվանդությունը միշտ չի հայտնաբերվում: Դրա փոխարեն նրանց պետք է ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) կատարել, որը ցույց կտա ուռուցքային բջիջների հստակ տեղակայումը:

Բայց նրանց մեծամասնությունը ստիպված է  սարսափելի թեստեր անցնել, եւ թեպետ դրանք ինվազիվ են եւ ցավոտ, այնուհանդերձ վստահելի չեն:

Անհանգստացնում է այն, որ շատ հիվանդներ ստանում են կեղծ բացասական պատասխան:

Արդյունքում, բժիշկները ստիպված են կրկնել ցավոտ բիոպսիան՝ համոզվելու համար, որ նրանք աչքաթող չեն արել քաղցկեղը: Անհավանական է, բայց որոշ տղամարդիկ մինչեւ տասը տարի ապրում են այս հիվանդությամբ նախքան վերջնական ախտորոշում ստանալը:

Փորձագետներից մեկը նշել է, որ Մեծ Բրիտանիայի Առողջապահության Ազգային Ծառայության (NHS) սկզբունքները պետք է փոխել, որպեսզի բոլոր հիվանդները ՄՌՏ հետազոտություն անցնեն:

Այս շաբաթ ավելի վաղ թողարկված NHS-ի  նոր հիմնական սկզբունքները բժիշկներին խորհուրդ են տալիս ՄՌՏ նշանակել բիոպսիայի մեկ բացասական պատասխանից հետո:

Քոլին Թեյլորը շատ լավ հիշում է շագանակագեղձի կասկածի կապակցությամբ կատարված բիոպսիան: 52-ամյա տղամարդը բժշկի է դիմել իր կնոջ  պահանջով, այն բանից հետո, երբ հայտնվել են առաջին գանգատները՝ միզարձակության հետ խնդիրներ, ցավ եւ դիսկոմֆորտ: Երեք տարի առաջ ախտորոշման հաստատման համար նրան ուղարկել են բիոպսիայի, հաղորդում է Daily Mail-ը։

«Երբ ես տեսա մեծ ներարկիչը եւ նրա վրա ամրացված տեսախցիկը, ես մտածեցի, որ դա իմ համար չէ, բայց դա իմ համար էր»,- ասել է նա:

Պարոն  Թեյլորն ասել է, որ դա ուղղակի անհամեմատելի է ՄՌՏ-ի հետ, որը նա անցել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ: « Բիոպսիան ահավոր էր, դրանից մի քանի շաբաթ հետո դեռ արյուն էր գալիս: ՄՌՏ-ն շատ հարմար էր»,- ասել է նա:

Թեյլորն իրեն շատ լավ է զգում ռոբոտացված պրոստատէկտոմրայից (շագանակագեղձի հեռացում) հետո: Բայց նա վստահ է, որ եթե նրան ավելի շուտ ՄՌՏ անեին, հիվանդությունն ավելի հեշտ կլիներ բուժել:

Լոնդոնի համալսարանանական քոլեջի պրոֆեսոր Մակ Էմբերտոնը ասել է, որ  հազարավոր մարդկանց դեռեւս կատարվում է վարակման մեծ վտանգով հնացած բիոպսիայի միջամտություն, որից հետո 30 հիվանդից մեկը սեպսիսի կապացությամբ ստացիոնարում բուժվելու կարիք են ունենում: Նա ասաց, որ մի հիվանդի կատարավել է հինգ բիոպսիա, եւ  նրանցից ոչ մեկը չի հայտնաբերել ոռուցքային բջիջներ, որոնք հետագայում հայտնաբվերել է ՄՌՏ-ն: