27-ամյա ամերիկուհու գենետիկ թեստը ցույց է տվել, որ նա ժառանգել է այն գենը, որի շնորհիվ կարող է զարգանալ Հերտման –Շտրաուսլլեր- Շեյքերի (ՀՇՇ) համախտանիշ՝ ուղեղի հազվադեպ եւ մահացու հիվանդություն, որը առկա է միայն աշխարհի որոշ ընտանիքների մոտ: Հիվանդության ախտանշաններն առաջանում են 35-55 տարեկանում եւ ներառում են աստիճանաբար վատացող խոսք, շարժումներ եւ հիշողության հետ խնդիրներ:

Երեխա ունենալու համար կինը եւ նրա ամուսինը դիմել են արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մեթոդին, երբ մոր ձվաբջիջը բեղմնավորում են լաբորատորիայում:  Բայց  մինչեւ սաղմերը արգանդի մեջ տեղադրելը, բժիշկները կատարել են եւս մեկ քայլ  եւ իրականացրել են սաղմերի գենետիկ անալիզ ՀՇՇ գենետիկ մուտացիան հայտնաբերելու համար, հաղորդում է Fox News-ը։ 

12 սաղմերից վեցը եղել են առանց գենետիկ մուտացիաների, եւ զույգն ընտրել է դրանցից երկուսը: Երկու սաղմն էլ բարեհաջող պատվաստվել են,  եւ կինը հղիության 34 շաբաթում  ունեցել է զույգ երեխա: