31 միլիոն ամերիկացի տառապում է գոտկատեղի ցավով, գրում է New England Journal of Medicine-ը: Հաճախ դա կապված է տարիքի հետ:

Ողնաշարը կազմված է ողեր կոչվող ոսկրերից, որոնք դասավորված են միմյանց վրա՝ ձեւավորելով սյուն: Այդ սյունը հենարան է ամբողջ մարմնի համար: Այդ ոսկրերի արանքում գտնվում են դիսկեր կոչվող բարձիկներ, որոնք գործում են ամորտիզատորների նման՝ կանխարգելելով ողերի շփումը միմյանց հետ, երբ մարմինը շարժվում է: Ժամանակի ընթացքում այդ դիսկերը մաշվում են, նրանք չորանում են եւ կողքի դուրս գալիս: Այն ժամանակ, երբ մենք հասնում ենք 30 տարեկանի, մեզանից շատերն ունենում են այդ փոփոխությունները:

Երբ գիտնականներն առաջին անգամ նկատել են այդ փոփոխությունները, նրանք այդ հիվանդությունն անվանել են օստեոխոնդրոզ: «Հիմա մենք գիտենք, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ ծերացման նորմալ ընթացք, ինչն էլ առաջացնում է ցավեր գոտկատեղում»:

Ահա այն ախտանշանները, որոնք վկայում են, որ գոտկատեղի ցավը լուրջ է՝

-Եթե ցավը չի փոխվում, երբ դուք փոխում եք դիրքը (օրինակ՝  կանգնած դիրքից նստում եք), ապա դա ամենայն հավանականությամբ  վերը նկարագրվածի հետեւանք չէ:  Դուք պետք է համոզվեք , որ դա ողնաշարի ուռուցք կամ քաղցկեղ չէ, որը գրգռում է նյարդերն ու ոսկրը: Դուք նաեւ պետք է համոզվեք , որ  չկա նյարդի վնասում ոչ մի ուրիշ պատճառից:

-Տենդ եւ գոտկատեղում ցավ ունեցող մարդիկ պետք է դիմեն բժշկի՝ համոզվելու համար, որ իրենց մոտ չկա վարակ: Շաքարախտի նման որոշ հիվանդություններ մեծացնում են ողնաշարի վարակի  զարգացման ռիսկը: մանրէները կարող են թարախակույտեր առաջացնել, որոնք  թարախի աղբյուր են եւ կարող են  ողնուղեղի վնասվածքի հանգեցնել:Մանրէները եւ վիրուսները կարող են ողնաշարից տարածվել ողնուղեղ եւ գլխուղեղ: Նրանք կարող են մենինգիտի նման վարակի պատճառ դառնալ, որն էլ կարող է մահացու լինել:

Նույնիսկ եթե դուք չունեք այս նախազգուշացնող նշանները, բայց տեւական  ցավեր ունեք վեցը ամսիների ընթացքում, դիմեք բժշկի որպեսզի ձեզ ՄՌՏ կամ ԿՏ անեն:  Գիտնականները բացահայտել են, որ բարձր զարկերակային ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակն ազդում է  ողնաշարի դիսկերին սննդարար նյութեր մատակարարող զարկերակների վրա: Երբ այս զարկերակները վնասված են, դիսկերը դժվարությամբ են վերականգնվում, ինչի պատճառով էլ ցավերը շարունակվում են:

Օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ մթերքները, ինչպիսին են թյունոսը կամ սաղմոնը կամ ամբողջական հացահատիկներով, լոբազգիներով եւ ընկույզով հարուստ դիետան կարող են լավացնել արյան հոսքը ձեր մարմնում: Այս մթերքները նվազեցնում են բարձր զարկերակային ճնշման եւ խոլեստերինի բարձր մակարդակի ռիսկը, ինչը թույլ է տալիս լավացնել արյան հոսքը դեպի ողնաշար, եւ ձեր մարմինը կարող է սննդարար նյութեր ուղարկել  վնասված հատվածներ եւ ամոքել վնասները: Մենք չենք կարող կանգնեցնել ողնաշարի ծերացումը, բայց մենք կարող ենք այն առողջ պահպանել: Ցանկացած ճիշտ բուժում՝  լինի դա անկողնային բուժում, ֆիզիոթերապիա, դեղամիջոցներ, միջամտություններ կամ վիրահատություն՝ դա «կամուրջ» է, որն օրգանիզմին ժամանակ  է տալիս ապաքինվելու համար: