Շոկոլադն առաջացնում է տրամադրությունը բարձրացնող հորմոնի՝սերոտոնինի,  ինչպես նաեւ եռանդն ու կիրքն ուժեղացնող ֆենիլէթիլամինի ամինաթթուների ձերբազատում:

Ուղղակի ընտրեք մուգ շոկոլադ, որը հարուստ է հակաօքսիդանտներով եւ իր բաղադրության մեջ պարունակում է մեծ քանակությամբ կակաո, խորհուրդ է տալիս դիպլոմավորված դիետոլոգ Տանյա Ցուկերբրոտը Նյու Յորքից:

Ոստրեները դեռ հնուց համարվել են սիրո սնունդ՝ առասպելն ասում է, որ Կազանովան  օրական տասնյակ ոստրեներ է կերել: Դրանք հարուստ են ցինկով, որը բարձրացնում է տղամարդկային ֆերտիլությունը, պոտենցիան եւ սեռական մղումը, հաղորդում է Fox News-ը։

Ելակը աֆրոդիզիակ է համարվել դեռ հին Հռոմի ժամանակներից, երբ սրտի տեսք ունեցող ելակը համարվել է Վեներայի՝ սիրո աստվածուհու նշանը: Ֆրանսիայում դարավոր ավանդույթ կա՝ նորապսակներին հյուրասիրում են ելակի սառն ապուրով, որպեսզի նրանք ռոմանտիկ մեղրամիս ունենան:

Կծու համենունքները, ինչպիսին են քարին, կայենյան պղպեղը եւ չամանը կարող են  սիրո զգացմունքներ առաջացնել, քանի որ դրանք տաք են եւ թուլացնում են մարմինը:

Մայրու ընկույզներն ավելի սեքսուալ  են, քան սովորական ընկույզները.  Մայրու ընկույզի  կես բաժակը հարուստ  է մոնոչհագեցած ճարպերով (1/2 բաժակը պարունակում է  13 գր), նաեւ ցինոկով եւ այլ սննդարար նյութերով, որոնք օգտակար են  լիբիդոյի խթանման համար: