Բարձր զարկերակային ճնշումից եւ հիպերտոնիայից տառապող մարդիկ պիտի ավելի հաճախ բալի հյութ խմեն, պարզել են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ այն իր արդյունավետության աստիճանով չի զիջում դեղերին:
Կամավորները, որոնք բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման 7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը 38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 23 տոկոսով նվազեցնելու համար: Այդպիսին են հետազոտության արդյունքները, որն իրականացրել են Northumbria University-ի գիտնականները:
Հետազոտության հեղինակները հետեւել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի 60-ական մլ խտանյութ են ստացել 100 մլ ջրով բացած, կամ էլ նույն ծավալի պլացեբո` բալի համով:
Հետազոտության արդյունքները միանշանակորեն վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղամիջոցներին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը հիվանդների արյան երկու ֆենոլաթթվի` պրոտոկատեխինային եւ վանիլինային թթուների ցուցանիշների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր