Օմեգա-3 ճարպային թթուները, որոնք պարունակվում են ծովային մթերքներում եւ որոշ բույսերում նվազեցնում են սրտի կաթվածի պատճառով մահվան ռիսկը, հայտնում են Տաֆտսի համալսարանի հետազոտողները Հարվարդի համալսարանի գործընկերների հետ:
Պարզելու համար, թե օմեգա-3-ն ինչպես է ազդում սրտանոթային համակարգի վրա, վերոհիշյալ մասնագետները ավելի վաղ հրապարակված 19 աշխատանքի մետավերլուծություն են կատարել. հետազոտություններն անցկացվել են 16 երկրի տարածքում` մոտ 46 000 մարդու մասնակցությամբ, որոնցից 7900-ը սրտի կաթված է տարել, իսկ 2700-ը մահացել է սրտային նոպաներից:
Պարզվել է, որ նրանք, ովքեր շատ ձուկ եւ այլ ծովամթերք են կերել, ավելի հազվադեպ են բախվել սրտի հիվանդությունների եւ 10 տոկոսով ավելի հազվադեպ են մահացել սրտի կաթվածներից: Միաժամանակ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպային թթուներ պարունակող սննդային հավելումները ոչ պակաս արդյունավետ են, սակայն այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ոչ մի հավելում չի կարող համեմատվել առողջ սննդի հետ, որն այս եւ այլ նյութեր է պարունակում:
«Մենք ուսումնասիրել ենք փորձարկումների արդյունքները, այդ թվում` նրանք, որոնք նախկինում երբեք չէին հրապարակվել: Դա մեզ լիարժեք պատկեր է տվել, թե ճարպային օմեգա-3 թթուներն ինչպես են ազդում առողջության եւ սրտի հիվանդությունների վրա: Այս բոլոր հետազոտությունները, անկախ տարիքից, սեռից, ռասայից կամ դիաբետի առկայությունից, միանման արդյունք են ցույց տվել», - ասել է Տաֆտսի համալսարանի աշխատակից Լիանա Դել Գոբբոն:
Այդ հետազոտության մասին հայտնում է JAMA Internal Medicine ամսագիրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր