• Latest news

Ինչո՞վ են խնձորն ու տանձը օգտակար նիհարելիս

21 հուլիսի, 2021  21:20

Խնձորն ու տանձը կարող են օգտակար լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանացի սննդաբան Լիլի Սաութերը:

Ըստ Brinkwire-ի՝ մասնագետը կարծում է, որ եթե նիհարել ցանկացող մարդը ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտի, նա իրեն ավելի երկար կուշտ կզգա, թեեւ օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա կստանա:

Առավել օգտակար մրգեր Սաութերը համարում է խնձորն ու տանձը: Ընդամենը մեկ տանձն, ըստ սննդաբանի, ապահովում է բջջանյութի օրական նորմայի մինչեւ 20%-ը: Բացի այդ, տանձը հարուստ է հակաօքսիդիչներով եւ օգտակար քիմիական նյութերով:

Ինչ վերաբերում է խնձորին, մեկ խնձորը պարունակում է ընդամենը մոտ 77 կալորիա, մինչդեռ նիհարողների շրջանում հանրաճանաչ հացահատիկային բատոնները պարունակում են 150 կալորիա:

Մասնագետը խորհուրդ է տալիս որպես առողջ խորտիկ օգտագործել խնձորն ու տանձը: Նրա կարծիքով, այս մրգերը շատ կարեւոր դեր ունեն դիետիկ սննդակարգում, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ եւ նպաստում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորմալացմանը: Դրա շնորհիվ նիհարողն ավելի երկար է իրեն կուշտ զգում, եւ քաղցրավենիքի կարիքը նվազում է:

Սաութերը խորհուրդ է տվել նաեւ տանձն ուտել կեղեւով, քանի որ հենց դրանում է պարունակվում հակաօքսիդիչների առավելագույն քանակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է