Ոմանց համար ավելի օգտակար է սպիտակուցներով հարուստ նախաճաշը, մյուսների համար՝ ածխաջրերով: Փորձարկումների միջոցով կարելի է ընտրել ձեզ համար կատարյալ նախաճաշ: Նման կարծիք է հայտնել սննդաբան Տատյանա Դիկը (Ռուսաստան)։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Դիկը նաեւ նշել է նախաճաշի մի քանի տարբերակներ, որոնցում գերակշռում են սպիտակուցները՝ ձվածեղ կամ բանջարեղենով օմլետ, պանիր, շոռակարկանդակ, հատապտուղներով եւ ընկույզով կաթնաշոռ։
Ածխաջրեր պարունակվող նախաճաշերից կարելի է փորձել հետեւյալը՝ մրգերով շիլա, նրբաբլիթ կամ թխուկներ։
Մասնագետի խոսքով՝ կարելի է նախաճաշել «կոմբինացված» ուտեստներով՝ պանրով տոստ, ավոկադո եւ ձու, շիլա եւ երկու ձու, կաթնաշոռով եւ մրգերով թխուկ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր