Ավելորդ կիլոգրամները գցած շատ գեր մարդիկ հանգստանում են եւ արագ վերականգնում կորցրած քաշը։ Ինչպե՞ս խուսափել նման խնդրից: Այս մասին իր խորհուրդներով կիսվել է էնդոկրինոլոգ Վիկտոր Ժիլյաեւը (Ռուսաստան)։
Մասնագետի կարծիքով՝ այս դեպքում լավ շարժառիթ կարող են դառնալ «առաջ» եւ «հետո» լուսանկարները։ Նայելով այդ լուսանկարներին՝ կհիշեք, թե որտեղից եք եկել եւ ուր չպետք է վերադառնաք։
Պետք է նաեւ հիշել, որ չի կարելի վերադառնալ նախկին կալորիական սննդակարգին: Փոխարենը պետք է ճիշտ ռացիոն ընտրել, որը կլինի թե՛ օգտակար, թե՛ հարմարավետ։
«Ի վերջո նիհարելուց հետո շատերը դադարում են պատշաճ ուշադրություն դարձնել սննդի ընդունման գործընթացին, եւ դա հանգեցնում է նրան, որ մարդն ավելի շատ է ուտում, քան իրեն անհրաժեշտ է, ավելի քիչ հաճույք է ստանում այդ գործընթացից եւ ավելի վատ է ծամում սնունդը»,- ասել է Ժիլյաեւը:
Քաշը պահպանել ցանկացողներին մասնագետը խորհուրդ է տվել օրական մեկ սննընդունում առանձնացնել, երբ հնարավոր կլինի ամբողջությամբ կենտրոնանալ գործընթացի վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր