Ցիտրուսների ու մաշկի քաղցկեղի՝ մելանոմաի միջեւ կարող է որոշակի կապ լինել, նշում են Բրաունի համալսարանի գիտնականները:
Հետազոտության ընթացքում վերոնշյալ համալսարանի գիտնականները ուսումնասիրել են ԱՄՆ ավելի քան 100 հազար բնակչի սննդակարգային վարքագիծը: 1840 մարդու մոտ ախտորոշվել է մելանոմա՝ մաշկի քաղցկեղի առավել մահացու տեսակ: Բժիշկները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս ախտորոշմամբ մարդիկ առանձնանում էին ցիտրուսների՝ սննդակարգում առկայության բարձր մակարդակով: Դա թույլ տվեց հետազոտողներին եզրակացնել, որ ցիտրուսների սիրահարները ավելի են քաղցկեղային այս հիվանդության զարգացմանը:
«Ամեն օր ավելի քան 1.6 չափաբաժին օգտագործող մարդիկ 36 տոկոսվ ավելի հաճախ էին բախվում քաղցկեղի այս տեսակի հետ՝ այն մարդկանց համեմատ, որոնք ցիտրուս էին օգտագործում շաբաթական երկու անգամից քիչ», - հայտնում են գիտնականները:
Մասնագետները պարզել են, որ ցիտրուսների մեկ չափաբաժինը գրեյֆրուտի կեսն է, 1 նարինջը կամ էլ նարնջի հյութի մեկ բաժակը:
Հետազոտության հեղինակները փորձեցին հիմնավորել նաեւ ցիտրուսների օգտագործման ու մաշկի քաղցեկղի միջեւ կապը բացատրող վարկածը: Այս բույսերում, փորձագետների խոսքով, բազմթիվ ֆուրանոկումարիններ են պարունակվում՝ բույսերի համար պաշտպանիշ դեր կատարող նյութեր: Այս կոմպոնենտները առանձնանում են ֆոտոակտիվությամբ, եւ օրգանիզմում հայտնվելիս կարող են մաշկը լույսի հանդեպ առավել զգայուն դարձնել: Իսկ ահա ուլտրամնուշակագույն ռադիացին, ինչպես հայտնի է, մաշկի քաղցկեղային
Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Clinical Oncology ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր