Շոգին չի կարելի է մանկասայլակը ծածկել վերմակով կամ թանզիֆե ծածկոցով, պնդում են Ասթրիդ Լինդգրենի անվան մանկական հիվանդանոցի շվեդ հետազոտողները: Դա էականորեն մեծացնում է մանկական հանկարծակի մահվան ախտանիշի վտանգը:
Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ծածկոցը երեխային կպաշտպանի արեւից, չպետք է մանկասայլակը ծածկեք: Վերմակը կամ նույնիսկ թանզիֆը մանկասայլակի մեջ էականորեն բարձրացնում է ջերմաստիճանը, եւ երեխան բախվում է ջերմային հարվածի ենթարկվելու վտանգին:
Գիտնականների խոսքով՝ ծածկոցը կամ վերմակը նվազեցնում են մանկասայլակի ներսում օդի շրջանառությունը՝ սպառնալից չափով բարձրացնելով ջերմաստիճանը: Շվեդ հետազոտողները պարզել են, որ ծածկված մանկասայլակի ներսում ջերմաստիճանը 15 աստիճանով ավելի բարձր է, քան չծածկված մանկասայլակի ներսում: Այդպիսով, ծածկված սայլակի մեջ նույնքան շոգ է, որքան թերմոսում:
Գիտնականներն ասել են, որ ջերմաստիճանի չափից ավելի բարձրացումը կարող է երեխային ստիպել հավատալ, որ նա վերադարձել է մոր փորի մեջ, իսկ դա նշանակում է, որ նրան այլեւս հարկավոր չէ շնչել: Հայտնի է, որ մանկական հանկարծակի մահվան ախտանիշի պատճառներից մեկը կարող է լինել ջերմային հարվածը, եւ ջերմային սթրեսի կանխումը համարվում է մանկական մահացության կանխարգելման մեթոդներից մեկը:
Իսկ եթե ծնողները չեն ցանկանում, որ երեխան ջերմային հարված ստանա նույնիսկ առանց ծածկելու, ապա նրանք պարզապես չպետք է զբոսնեն օրվա ամենաշոգ ժամերին՝ առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան ժամը 5-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր