• Latest news

Հաջողությամբ նիհարելու համար անհրաժեշտ է մտածելակերպը փոխել. գիտնականներ

23 հուլիսի, 2018  10:46

Եթե ցանկանում եք նիհարել, անհրաժեշտ է փոխել մտածելակերպը. ուտելիքի համի մասին մտածելու փոխարեն, անհրաժեշտ է մտածել, թե այն որքանով է օգտակար: Այս մասին հայտնում են University of Tübingen-ի (Գերմանիա) գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն՝ մարդիկ ավելի քիչ կալորիա են օգտագործում, եթե մտածում են, թե այս կամ այն սնունդն ինչպես է ազդում իրենց օրգանիզմի վրա: Ավելին՝ եթե մարդիկ կենտրոնանում են ճաշատեսակի սննդային արժեքավորության վրա, այլ ոչ թե համի, նրանք ավելի քիչ քանակությամբ սնունդ են ընտրում: Իսկ եթե մտածեն համի եւ հաճույքի մասին, ուղեղն ավելորդ կգրգռվի, ինչը կբերի շատ ուտելուն, նշում են մասնագետները:

Նրանց տվյալներով՝ գեր մարդկանց ուղեղն ընդհանրապես ուտելու ժամանակ յուրահատուկ է արձագանքում: Այն բնազդաբար ավելի շատ չափաքանակ է ընտրում: Իհարկե, առողջության մասին մտքերն, այնուամենայնիվ, թույլ են տալիս վերահսկել գործածվող սնունդի ծավալը: Նման տրամադրվածությունն ակտիվացնում է ուղեղի նախաճակատային կեղեւը՝ գոտի, որը կապված է ինքնավերահսկման եւ սնունդի գործածման հետագա ծրագրման հետ:

Մինչդեռ երբ մարդը կենտրոնանում է այն մտքի վրա, որ ուտելիքը հաճույք է, միշտ ավելի շատ չափաքանակ է ընտրում: Իսկ ուղեղը ցուցադրում է սնունդի տեսքով պագեւատրման ավելի ակտիվ ռեակցիա: Նման մտածողությունը  կարող է նաեւ բթացնել կուշտ լինելու զգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել