• Latest news

Հայաստանում 11-15 տարեկան դեռահասների 13 տոկոսն ավելորդ քաշ ունի

18 դեկտեմբերի, 2019  18:22

Հայաստանում 11-15 տարեկան դեռահասների 13 տոկոսն ավելորդ քաշ ունի, ընդ որում՝ 2 տոկոսի մոտ ավելորդ քաշը մոտ է ճարպակալման եզրին։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնին կից Երեխաների եւ պատանիների առողջության կենտրոնի ղեկավար Սերգեյ Սարգսյանը՝ հղում կատարելով տվյալներին, որոնք ստացվել են «Դպրոցական տարիքի երեխաների վարքը Հայաստանում առողջության հանդեպ» վերջերս կատարված հետազոտության ընթացքում։

Հետաքրքիր է, որ քաշի անբավարարությամբ երեխաների ու պատանիների թիվը երկրում նույնպես քիչ չէ՝ մոտ 16 տոկոս։ Միեւնույն ժամանակ, քաշի պակասը ավելի շատ տարածված է աղջիկների շրջանում, իսկ ավելորդ քաշը՝ տղաների։ 15-ամյա տղաների մոտավորապես 20 տոկոսի մոտ մասնագետները հայտնաբերել են ավելորդ քաշ, իսկ 11-15 տարեկան աղջիկների 20 տոկոսի մոտ քաշը նորմից ցածր էր։

17-ամյա պատանիների շրջանում 12 տոկոսն ավելորդ քաշ ունի, 2 տոկոսը մոտ է ճարպակալման։ Բայց նույն տարիքային խմբում դեռահասների 1 տոկոսը (աղջիկների 21 տոկոսը) քաշի պակաս ունի։

Հետազոտության շրջանակում մասնագետները օգտագործել են այսպես կոչված մարմնի զանգվածի ինդեքսը՝ ՄԶԻ.

ՄԶԻ = մարմնի զանգված [կիլոգրամով] ։ աճ2 [մետրով]։

Եթե մարդու ՄԶԻ-ն 16 կամ պակաս է, նրա քաշն արտահայտված պակաս ունի։ 16-18,5 ՄԶԻ-ն մատնանշում է մարմնի անբավարար զանգված (դեֆիցիտ), 1,8.6-25 ՄԶԻ-ն նորմ է, 25-30 ՄԶԻ-ն՝ մարմնի ավելորդ զանգված է։ Եթե մարդու ՄԶԻ-ն 30-35 է, նա արդեն 1-ին աստիճանի ճարպակալում ունի, ՄԶԻ-35-40-ի դեպքում՝ 2-րդ աստիճանի ճարպակալում, իսկ 40 եւ ավելիի դեպքում՝ մորբիդային ճարպակալում։

Հիշեցնենք, որ «Դպրոցական տարիքի երեխաների վարքը Հայաստանում առողջության հանդեպ» հետազոտությունը կատարվում է 4 տարին մեկ՝ 11-17 տարեկան երեխաների շրջանում, եւ այն շատ հետաքրքիր տեղեկություններ է տալիս Հայաստանում դեռահասների առողջական վիճակի եւ վարքի, կենսակերպի մասին։

Այդ հետազոտության համաձայն՝ Հայաստանում 11-17 տարեկան դեռահասների կեսից ավելին սովորություն չունի կանոնավորապես (օրը մեկ անգամ կամ ավելի հաճախ) մաքրել ատամները։ Բացի այդ, 15-17 տարեկան դեռահասների մեծամասնությունը դպրոցում անցնում է դաս՝ «Առողջ կենսակերպ», բայց անհրաժեշտ գիտելիքները սեռավարակների, այդ թվում եւ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների եւ կանխարգելման միջոցների մասին բավարար չեն։ Դեռահասների մոտ կեսը չգիտի, թե ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել