• Latest news

Ինչո՞ւ է խորհուրդ տրվում բացառել սպիտակաձավարով ապուրը սննդաբաժնից

23 դեկտեմբերի, 2019  19:30

Սպիտակաձավարը հեշտ պատրաստվում եւ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, բայց ապուրի մեջ, որը պատրաստում են նրանից, համարյա չկան ոչ վիտամիններ, ոչ որեւէ օգտակար այլ նյութեր, միայն սպիտակուցային նյութեր։ Այս մասին տեղեկացնում է գաստրոէնտերոլոգ Անժելիկա Շակիրովան (Ռուսաստան)։

Ավելին, եթե սպիտակաձավարով ապուրը պատրաստեք կաթով եւ ավելացնեք շաքար ու կարագ, այն կվերածվի «իսկական կալորիական ռումբի». օրգանիզմը կստանա բազմաթիվ ավելորդ կալորիաներ՝ միաժամանակ գրեթե չստանալով օգտակար սննդանյութեր, նշել է մասնագետը ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։

Սպիտակաձավարի ապուրի մյուս վտանգն այն է, որ ֆիտինի թթվի պատճառով այն կարող է դառնալ օրգանիզմում կալցիումի առաջացման խախտման պատճառ։ Ֆիտինի թթուն բարդացնում է օրգանիզմի կողմից մագնիումի, ցինկի եւ երկաթի յուրացումը, ինչպես նաեւ խանգարում է կալցիումի առաջացմանը, ուստի մարդու մոտ կարող են առաջանալ կարիես եւ օսթեոպարոզ, նշել է սննդաբան Մարինա Մակշինան (Ռուսաստան)։

Մասնագետները խորհուրդ են տալիս բացառել սննդաբաժնից սպիտակաձավարով ապուրը՝ այն փոխարինելով ավելի օգտակարներով՝ հնդկաձավարի, վարսակի (ոչ արագ պատրաստման) եւ այլ ապուրներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է