• Latest news

9-ամյա աղջիկը գանգատվել է հոգնածությունից. Նա կորոնավիրուսի հետեւանքով մահացել է քնած ժամանակ

29 հուլիսի, 2020  11:02

ԱՄՆ-ից 9-ամյա Կիմորա Լինումը կորոնավիրուսի հետեւանքով մահացել է քնած ժամանակ: Մինչ այդ նա ընկերների հետ խաղալուց հետո գանգատվել է հոգնածությունից եւ գնացել նիրհելու, հայտնում է The Mirror-ը:

Աղջկա ընտանիքը հայտնել է, որ մահվանից մի քանի օր առաջ նա տկարություն է զգացել: Ջերմությունը բարձրացել է մինչեւ 37,7 աստիճան, սակայն բժիշկները որոշել են, որ նրա մոտ սովորական մրսածություն է եւ նրան տուն են ուղարկել: Չնայած ախտանիշներին, աղջիկը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այդպես էլ չի անցել:

Կիմորան մի քանի օր հետո իրեն մի փոքր լավ է զգացել եւ գնացել է ընկերների հետ խաղալու: Զբոսանքից հետո տուն գալով՝ նա գանգատվել է հոգնածությունից եւ պառկել քնելու: Որոշ ժամանակ անց աղջկա մայրը նրան հայտնաբերել է առանց կյանքի նշանների: Աղջկա տատիկը փորձել է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, բայց ապարդյուն:

Կորոնավիրուսի ախտորոշման թեստը կատարել են միայն աղջկա մահից հետո, եւ արդյունքը դրական է եղել: Ազգականների խոսքով՝ նա նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել:

Կիմորան Ֆլորիդայում կորոնավիրուսի հետեւանքով մահացած 5-րդ երեխան է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ