• Latest news

Ո՞ր դիմակներն են ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից ձմռանը

18 դեկտեմբերի, 2020  17:36

Այսօր դեղատներում եւ խանութներում կարելի է գտնել ամենատարբեր դիմակներ: Որո՞նք են նախընտրելի ձմռանը: Իր կարծիքով կիսվել է վարակաբան Սերգեյ Նենյայկինը:

Կոմսոմոլսկայա պրավդա-ի հաղորդմամբ՝ դիմակ ընտրելիս մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դրա ձեւին, ամրությանը, նյութին եւ կարերի առկայությանը:

Մասնագետի կարծիքով՝ դիմակը պետք է սրված լինի քթի մասում, «լեզվի» բարձրությունը պետք է հասնի քթարմատի կեսին: Հարկ է նաեւ հիշել, որ բազմակի օգտագործման կտորե դիմակներում չկան մետաղական պլաստիկներ քթարմատի ֆիքսման համար, ինչը դրանք դարձնում է քիչ արդյունավետ:

Մասնագետը խորհուրդ է տվել երկշերտ դիմակ կրել դրսից սինթետիկ շերտով եւ ներսից բամբակաթղթային շերտով: Բամբակաթղթային կտորը, նրա խոսքով, ինքնին արագ կորցնում է ձեւն ու ամրությունը, իսկ սինթետիկ շերտը կարող է գրգռել մաշկը:

Հպումից կամ հետքերից մաշկը պաշտպանելու համար խորհուրդ է տրվել ընտրել անկար դիմակ: Դա, մասնագետի խոսքով, հատկապես կարեւոր է ձմռանը, երբ դեմքը խոնավանում է դիմակի տակ տաք օդի պատճառով: Նա հավելել է, որ բուժաշխատողները դիմակի տակ մաշկը սովորաբար խոնավեցնում են մանկական կրեմով: Եվ եթե դիմակը հպվում է քթարմատին, ապա քթի վրա պետք է փափուկ սպեղանի կպցնել:

Մասնագետը հավելել է, որ քրտնելուց ակնոցները պաշտպանելու համար բժիշկները հաճախ օգտագործում են հատուկ հեղուկ, որը կարելի է գնել օպտիկայի սրահում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել