• Latest news

Որո՞նք են լավագույն մթերքներն օրվա ընթացքում թեթեւ սնվելու համար

6 ապրիլի, 2022  18:00

Ըստ սննդաբան Ջեսիկա Բոլի՝ ընկույզը թեթեւ սնվելու համար լավագույն եւ օգտակար մթերքն է։

Նա Eating Well-ի հետ զրույցում նշել է, որ ամեն անգամ խանութ գնալիս ընկույզ է գնում:

Նրա խոսքով՝ դա իդեալական նախուտեստ է, որը հարմար է ուտել գրեթե ցանկացած պայմաններում։ Մասնագետի խոսքով՝ այս մթերքը՝ բացի հարմարավետությունից, ունի լավ համ եւ բազմաթիվ օգտակար հատկություններ։

Ընկույզները հարուստ են ճարպերով, բջջանյութով եւ սպիտակուցներով, որոնք կշտացնում են։ Բացի այդ, դրանք պարունակում են մագնեզիում, վիտամին E, ցինկ եւ ֆոլատ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի օպտիմալ գործունեության համար։ Ընկույզով կանոնավոր թեթեւ սնվելը կօգնի բարելավել սրտի առողջությունը եւ նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը:

Եթե ​​քաղցը շատ ուժեղ է, Բոլն առաջարկում է ընկույզին ավելացնել չրեր, խնձոր, պանիր կամ մուգ շոկոլադ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է