• Latest news

Ինչպե՞ս խուսափել մահացու վտանգավոր սրտի նոպայից

5 հուլիսի, 2022  13:27

Սիրտ-անոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ԱՄՆ-ում, եւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ երկրում ամեն 40 վայրկյանը մեկ ինչ-որ մեկը սրտի նոպա է ունենում։ Չնայած այս վիճակագրությունը հուսադրող չէ, լավ նորությունն այն է, որ կան սրտի մահացու նոպայից խուսափելու միջոցներ, Eat This, Not That!-ին ասել է Սուրբ Մարիայի հիվանդանոցի բժիշկ Քարի-Ուինչելը։

Մասնագետի խոսքով՝ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են սրտի նոպաների առաջացմանը, ներառյալ նաեւ կենսակերպը, տարիքը եւ ընտանեկան պատմությունը։ Ռիսկի այլ գործոններից են բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը եւ ծխելը։

Բժիշկ Քարի-Ուինչելը նշել է, որ սրտի նոպան կարող տեղի ունենալ ցանկացած տարիքում։

«Եթե դիաբետ, դիսլիպիդեմիա (խոլեստերինի բարձր մակարդակ), հիպերտոնիա ունեք, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում (չափավորից շատ) եւ ավելորդ քաշ ունեք, սրտի նոպա ունենալու բարձր ռիսկի եք ենթարկված»,- ասել է բժիշկը։

Մասնագետի գլխավոր խորհուրդներից մեկը մշտական շարժումն է։ Ֆիզիկական վարժությունները, անգամ կարճ զբոսանքը, կօգնեն ձեր սրտին առողջ մնալ, նշել է մասնագետը։

Օգտակար խորհուրդների ցանկում փորձագետը ներառել է նաեւ սննդաբաժինը։

Սրտի համար օգտակար մթերքներից կազմված (բջջանյութով հարուստ մրգեր եւ բանջարեղեններ, մաքուր սպիտակուցներ եւ ամբողջահատիկ հատիկեղեն) սննդակարգը կօգնի պահպանել սրտի առողջությունը, նշել է Քարի-Ուինչելը։

Նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել մեջքի ցավին կամ կրծքավանդակի, պարանոցի, ծնոտի, մեջքի անհարմար զգացողությանը, դժվարացած շնչառությանը, սրտխառնոցին, փսխումին կամ նոր ախտանշաններին, ինչպիսին է հոգնածությունը կամ գլխապտույտը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։