• Latest news

eLife. Տեսախաղերում առկա դաժանությունը   բացասաբար չի անդրադառնում կարեկցանքի ունակության վրա

17 հունվարի, 2024  18:03

Վիեննայի համալսարանի և Կարոլինայի ինստիտուտի նյարդակենսաբանները պարզել են, որ դաժան խաղերը չեն հանգեցնում մարդկանց կարեկցելու կարողության նվազմանը։ Աշխատանքի արդյունքները ներկայացված են eLife ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 89 մեծահասակ, որոնք նախկինում կապ չեն ունեցել դաժան խաղերի հետ: Նրանց խնդրել են մի քանի շաբաթ խաղալ դաժան տեսախաղեր և սպանել որքան հնարավոր է շատ խաղային հերոսներ: Փորձից առաջ և հետո գիտնականները հոգեբանական թեստերի միջոցով չափել են մեկ այլ մարդու ցավի նկատմամբ նրանց  կարեկցանքի արձագանքը: Հեղինակները նաև օգտագործել են ՄՌՏ՝ երկրորդ անձին տրված ցավոտ էլեկտրական հարվածների նկատմամբ հետազոտվողների ուղեղի արձագանքը գրանցելու համար:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տեսախաղերի դաժանությունը էական ազդեցություն չի ունեցել սուբյեկտների կարեկցական ունակությունների վրա: Բացի այդ, էական տարբերություններ չեն հայտնաբերվել կարեկցանքի  հետ կապված ուղեղի շրջանների ակտիվության մեջ: Այնուամենայնիվ, հեղինակները խորհուրդ չեն տալիս հապճեպ եզրակացություններ անել երեխաների համար դաժան  տեսախաղերի անվտանգության վերաբերյալ։

«Ոչ մի դեպքում չպետք է եզրակացնել, որ դաժան տեսախաղերն անվնաս են։ Մեր ուսումնասիրության մեջ բացակայում են նման պնդումները հաստատող տվյալներ: Տեսախաղերում մի քանի ժամ տևող դաժանությունը էական ազդեցություն չի ունենում հոգեպես առողջ չափահաս սուբյեկտների կարեկցանքի վրա: Այնուամենայնիվ, մենք չենք կարող գնահատել ավելի տևական փորձի ազդեցությունը»,- նշել են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել