• Latest news

Հոտառության կորուստը վկայում է սրտի աշխատանքում հնարավոր խնդիրների մասին

14 հունիսի, 2024  22:58

Միչիգանի պետական ​​համալսարանին առընթեր Մարդկային բժշկության քոլեջի գիտնականները պարզել են, որ հոտառության կորուստը սրտի կանգային անբավարարության բարձր ռիսկի նշաններից մեկն է: Մասնագետները համապատասխան հետազոտության արդյունքներով կիսվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (Journal of the American Heart Association) հանդեսում:

Հոտառության սրությունը հաճախ նվազում է, իսկ տարիքի հետ առհասարակ վերանում է, հաղորդում է Planet Today-ը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ 50 տարեկանում յուրաքանչյուր չորրորդ մարդու հոտ առնելու ունակությունը նվազում է: Իսկ 80 և ավելի  տարեկանում մարդկանց կեսից ավելին արդեն նման բարդություններ ունի։ Իսկ դա իր հերթին հաճախ հանգեցնում է մարդու կյանքի որակի նվազման և նույնիսկ ռիսկերի ավելացման: Օրինակ՝ մարդը փչացած սննդի կամ գազի արտահոսքի հոտ չի առնի՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով։

Նոր հետազոտությանը մասնակցել են 70-79 տարեկան 2537 կամավորներ: Պարզվել է, որ հոտառության կորուստը կարող է սրտային կանգային անբավարարության (CHF) նշաններից մեկը լինել։

Այս պաթոլոգիական վիճակում սիրտը չի կարողանում բավարար քանակությամբ արյուն մղել կամ դա անում է միայն այն դեպքում, երբ արյան ճնշումն աննոմալ բարձր է: Սրտային կանգային անբավարարությունը զարգանում է սրտի թույլ կծկվող ֆունկցիայի հետևանքով։ Պարզվել է, որ հոտառության կորստի դեպքում սրտային անբավարարության հավանականությունը բարձրանում է մոտ 30%-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել