• Latest news

Նախաճաշին՝ «սննդամթերք ուղեղի համար»

13 հունվարի, 2014  13:59

Առողջ նախաճաշը խթանում է ուղեղի աշխատանքը եւ բարձրացնում է վերջինիս արտադրողականությունը:  Fox News-ը խորհուրդ է տալիս  ներառել ձեր առավոտվա սննդակարգի մեջ  «այս ուղեղի համար սննդամթերքները» օրը լավ սկսելու համար:

1. Ձու


Ապացուցված է, որ ձվում պարունակվող խոլին սննդարար նյութը կարեւոր դեր է խաղում  ուղեղի գործունեության մեջ եւ լավացնում է հիշողությունը: American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ  խոլին պարունակող սննդամթերք օգտագործող հետազոտության գրեթե 1400 մասնակից  հիշողության թեստերում  եւ բանավոր ուսման մեջ ավելի լավ արդյունքներ են ցույց տվել:

2. Հացահատիկներ


Հացահատիկները կարեւոր են հենց առավոտյան, քանի որ մեր օրգանիզմը ածխաջրերը վերածում է ուղեղի վառելանյութի՝ գլյուկոզայի:  Ամբողջական եւ հարստացված հացահատիկները  նույնպես պարունակում են B խբի վիտամիններ, որոնք կարեւոր են կենտրոնացման եւ  ուղեղը երկար շամանակ առողջ պահելու համար:

3. Խաղող


Հետազոտությունը ցույց է տվել, որ տարբեր տեսակի ՝ կանաչ, կարմիր եւ սեւ խաղողի օգտագործումը լավացնում է  հակաօքսիդանտային պաշտպանությունը, որը բարենպաստ ազդեցություն է թողնում ուղեղի վրա:

4. Հապալաս


Բոլոր հատապտուղները հարուստ են տանինով, որը կարեւոր դեր է խաղում ուղեղի բջիջների պաշտպանության մեջ  եւ բարեբեր է հիշողության համար՝ այն լավացնում է բջիջների միջեւ կապը: Հապալասը հատկապես հարուստ է հակաօքսիդատներով եւ այլ ֆիտոքիմիկալիաներով, որոնք  նպաստում են մտածողության արդյունավետության բարձրացմանը:

5. Նուշ


Նուշը վիտամին E-ի  հիասքանչ աղբյուր է: Ամերիկյան Համաճարակաբանության  ամսագրում հրապարակված հետազոտությունում ասվում է, որ վիտամին E-ն օգնում է կանխարգելել ճանաչողական ունակությունների նվազեցումը, հատկապես տարեցների մոտ:

Նուշը նաեւ ապահովում է  սպիտակուցների, բջջանքի եւ առողջ ճարպերի լավ համակցում, ինչն օգնում պահպանել է շաքարի մակարդակը  արյան մեջ եւ օրվա ընթացքում կենտրոնացված եւ էներգիաով լի մնալ:

6. Վարսակի շիլա


Վարսակը պարունակում է երկաթ, ցինկ, կալիում եւ վիտամին B սննդարար նյութերը, որոնք օգնում են ուղեղին  գործել լիաուժ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նախաճաշին վարսակի շիլա կերած երեխաները, ի տարբերություն քաղցր շիլա կերած երեխաների, թեստերում  20%-ով ավելի շատ միավոր են  հավաքել:

7. Խնձոր


Խնձորը պարունակում է ուղեղի բջիջները պաշտպանող  կվերցետին հակաօքսիդատներ: Քորնելյան համալասրանի հետազոտության տվյալներով , կվերցետինը պաշտպանում է ուղեղի բջիջները ազատ ռադիկալների հարձակումից, որոնք կարող են վնասել նեյրոնների արտաքին թաղանթը, եւ հանգեցնել  ճանաչողական ֆունկցիայի խանգարման:  Առավոտյան  կճեպով  խնձոր կերեք, քանի որ կվերցետինի մեծ քանակությունը  պարունակվում է հենց կճեպում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է