• Latest news

Հղի կանանց Հայաստանում ֆոլաթթվի շատ մեծ չափաբաժիններ են նշանակու՞մ

31 մարտի, 2015  17:58

Հայաստանում հղի կանանց ֆոլաթթվի՝ B9 վիտամինի շատ մեծ չափաբաժիններ են նշանակում, պնդում է կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Հայաստանում գրացված է երկու տեսակի ֆոլաթթու՝ 1մգ եւ 5մգ հաբեր, ինչպես նաեւ այս վիտամինը պարունակվում է մի շարք վիտամինային կոմպլեքսներում, որոնք նախատեսված են հիմնականում հղիների համար: Գինեկոլոգներից շատերը պրոցեդուրաների ժամանակ ապագա մայրիկներին նշանակում են 5 մգ ֆոլաթթու օրական՝ չնայած նրան, որ դրա կարիքը չկա:

« Վերջին ամսվա ընթացքում ես շատ գինեկոլոգների եմ հարցրել եւ պարզվեց, որ գրեթե բոլորը ինչ-որ պատճառով օրական 5 մգ ֆոլաթթու են նշանակում», - նշեց Աշոտ Կարապետյանը՝ հավելելով, որ ԱՀԿ ձեռնարկների եւ հղիության նախապատրաստման, ընթացքի եւ հղիների առողջության պահպանման Հայաստանի պետական ստանդարտերի համաձայն՝ հղի կանայք պետք է ընդունեն օրական ընդամենը 0.4 մգ ֆոլաթթու: 

Համաձայն այս նույն ստանդարտների՝ կարելի է օրական 4 մգ նշանակել, եթե, օրինակ, նախորդ հղիությունների ընթացքում կինը խնդիրներ է ունեցել: Իսկ օրական 5 մգ չափաբաժինը այդ ստանդարտներն առհասարակ որեւէ կերպ չեն հիշատակում, նշեց կենսաֆիզիկոսը:

«Իսկ ինչու նրանք (գինեկոլոգները) չեն հետեւում ազգային ստանդարտներին, պարզել չհաջողվեց», - հավելեց բանախոսը:

Աշոտ Կարապետյանը նշեց նաեւ, որ իրականում հայտնի չէ, ինչպես է ֆոլաթթուն ազդում օրգանիզմի վրա, սակայն բացառված չէ, որ այն կարող է այդքան օգտակար չլինել, որքան կարծում են շատերը: Բացի այդ, կենսաֆիզիկոսի խոսքով, ոչ բոլորը ֆոլաթթվի, մանավանդ սինթետիկ ֆոլաթթվի դեֆիցիտ ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել