Փողոցում վաճառվող ֆրեշը (թարմ մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութը) շատ վտանգավոր է, կարծում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
Ֆրեշ վաճառող կրպակներում շատ դժվար է պահպանել ինչպես ձեռքերի, այնպես էլ մակերեսների իդեալական մաքրությունը:
Մենք, մասնագետի խոսքով, չենք կարող ստուգ իմանալ, մաքուր են արդյոք աշխատողի ձեռքերը եւ ինչպես է նա դրանք լվացել: Պետք է չմոռանալ, որ կեղտոտ ձեռքերը տարատեսակ բակտերիաների ու վիրուսների փոխանցման ամենակարճ ճանապարհն է:
Բացի այդ՝ մենք չգիտենք նաեւ, ինչպես է աշխատողը լվացել մրգերն ու բանջարեղենը, կամ լվացել է արդյոք ընդհանրապես: Մի երկու վայրկյան հոսող ջրի տակ միրգը պահելը սովորաբար բավական չէ, հատկապես եթե խոսքոը գնում է ցիտրուսների մասին: Ցիտրուսների մակերեսը հարթ չէ, եւ մաքրել այն այնքան էլ հեշտ չէ: Եթե ցիտրուսները պարզապես լվացվեն, դրանց մակերեսի կնճիռների վրա կարող են վտանգավոր բակտերիաներ պահպանվել՝ հատկապես ամռանը, երբ խանութներում մրգերի վրա անընդհատ ջուր են լցնում՝ դրանց թարմ տեսքը պահպանելու համար: Այսպիսի խոնավ ու շագ պայմաններում բակտերիաները շատ արագ են բազմանում: Իսկ եթե դրանք չհեռացվեն մրգի մակերեսից, կարող են հայտնվել հյութի մեջ, իսկ այնուհետեւ նաեւ մարդու օրգանիզմում:
Իսկ ինչպե՞ս է պետք լվանալ ցիտրուսները: Պարզվում է, դրանք պետք է լվանալ խոզանակ օգտագործելով՝ հոսող ջրի տակ:
Հասմիկ Աբովհանը նաեւ խորհուրդ է տալիս հեռու մնալ այսպես կոչված «լցնովի» պաղպաղակներից, քանի որ հայտնի չէ, ինչպես եւ ում կողմից է այն պատրաստվել: Պետք է նախապատվություն տալ հայտնի ընկերությունների կողմից պատրաստված պաղպաղակին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր