• Latest news

Տապակած սնունդը այնքան վտանգավոր չէ, որքան ընդունված էր կարծել

4 հուլիսի, 2015  23:48

Տապակած սնունդն այնքան վնասակար չէ, որքան պնդում են դիետոլոգները, եւ ոչ միշտ է սիրտ-անոթային հիվանդությունների ու ճարպակալման պատճառ դառնում: Այս մասին են հայտնում British Medical Journal ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները:

Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձրել այսպես կոչված «իսպանական գլուխկոտրուկի»՝ սննդակարգի ու առողջական ցուցանիշների միջեւ անհամապատասխանության վրա: Այսպես, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսպանական խոհանոցում գերակայում է տապակած սնունդը: Տեսականորեն եւ ձեթը, եւ տապակած սնունդը առողջության համար վնասակար են: Սակայն իսպանացիները ավելորդ քաշ հիմնականում չունեն, չեն տառապում նաեւ սիրտ-անոթային հիվանդություններով:

Հետազոտողների կարծիքով՝ այս գլուխկոտրոկը «ֆրանսիական պարադոկսն» է հիշեցնում, որի դեպքում գինու նկատմամբ հակվածություն ունեցող ֆրանսիացիները առանձնանում են արտի ու անոթների առողջությամբ: Իսպանիայի բնակչության սպեցիֆիկ խոհարարական առանձնահատկությունները կայանում են նրանում, որ այն թույլ է տալիս առողջությանը որեւէ վնաս չպատճառել՝ չնայած տապակած սննդի տարածվածությանը:

«Իսպանիայում ընդունված չէ երկրորդ անգամ տաքացնել ձեթը տապակման համար: Հիմնական ձեթն այստեղ ձիթապտղի ձեթն է, երբեմն օգտագործվում է նաեւ արեւածաղիկի ձեթը: Եվ ամենակարեւորը՝ տապակած սննդի չափաբաժինները Իսպանիայում շատ ավելի քիչ են, քան Ամերիկայում ու Մեծ Բրիտանիայում», - նշում են հետազոտության հեղինակները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել