Դաբաղը սուր վարակիչ հիվանդություն է, որով ամենից հաճախ հիվանդանում են կենդանիները, բայց մարդը եւս կարող է վարակվել: Ինչպես է հնարավոր պաշտպանվել դաբաղից: Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
Մարդը կարող է դաբաղով վարակվել հիվանդ կենդանիների հում/չպաստերիզացված կաթից եւ դրա վերամշակումից ստեղծված մթերքներից, ավելի հազվադեպ` մսից: Այդ պատճառով կարեւոր է կաթնամթերք չգնել չստուգված վաճառողներից եւ չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթից պատրաստված սննդամթերք:
Մսի միջոցով դաբաղով վարակվելը քիչ հավանական է, որովհետեւ մենք հազվադեպ ենք հում միս օգտագործում, իսկ եփելիս եւ տապակելիս (եթե իհարկե կաթը կիսահում չի մնացել) դաբաղի հարուցիչը մեռնում է: Այնուամենայնիվ, մսի միջոցով վարակը կանխելու համար մասնագետը խորհուրդ է տաիս հստակորեն հետեւել հիգիենայի կանոններին, հատկապես` պատրաստման ընթացքում. եփած միսը մի կտրատեք նույն տախտակի վրա, որի վրա հումն եք կտրատել, եփած միսը մի դրեք այնպիսի սպասքի մեջ, որում հումն էիք դրել: Կեղտոտ ձեռքերով մի դիպեք եփած մսին: Այդ ամենն առաջին հայացքից պրիմիտիվ կանոններ են, բայց շատ մարդիկ պատրաստման ընթացքում մոռանում են հետեւել այդ կանոններին, ինչը կարող է ոչ միայն դաբաղով, այլեւ այլ հիվանդություններով վարակման հանգեցնել:
Վարակված կենդանիների կամ նրանց արտազատումների հետ ուղղակի շփման դեպքում վարակի ուղղակի փոխանցում եւս հնարավոր է, այդ պատճառով կենդանիների հետ աշխատող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս չմոռանալ հետեւել անվտանգության կանոններին եւ մտածել պատվաստման մասին: Եվ իհարկե, հնարավորինս հաճախ լվալ ձեռքերը. Այդ սովորությը կարող է օգնել կանխելու շատ հիվանդություններով վարակվելը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր