Փորձարարական թերապիան արդյունավետ է մեծահասակների այն տիպի լեյկոզի բուժման համար, որը հաճախ տխուր կանխատեսում է ունենում:
Հետազոտողները պարզել են, որ սուր В-բջջային լիմֆոբլաստիկ լեյկոզով (ՍԼԼ) տառապող 16 հիվանդների 88%-ի մոտ ուշ փուլում առաջընթաց է գրանցվել իմունային համակարգի սեփական բջիջների գենետիկորեն ձեւափոխված տարբերակների միջոցով բուժումից հետո:
«Առաջին հերթին՝ մենք ցույց տվեցինք, որ դա պատահականություն չէ: Դա հուսալի արդյունք է,- ասում է հետազոտության ավագ հեղինակ բժիշկ Ռենյե Բրենթջենսը՝ Նյու Յորքի Memorial Sloan-Kettering ուռուցքաբանական կենտրոնից, փոխանցում է Newsmax Health-ը:
«Սա հնարավորություն է այն հիվանդների համար, որոնք ներկայումս ոչ մի ուրիշ տարբերակ չունեն,- ասում է բժիշկ Դեւիդ Փորթերը՝ Փենսիլվանիայում Աբրամսոնի համալսարանի Արյան եւ ոսկրածուծի փոխպատվաստման ուռուցքաբանական կենտրոնի տնօրենը, որը չի մասնակցել հետազոտությանը:
ՍԼԼ-ն արյան եւ ոսկրածուծի քաղցկեղի տիպ է, որը զարգանում է շատ արագ: Ստանդարտ բուժումը քիմիաթերապիայի 3 փուլերն են, իսկ շատ հիվանդների դեպքում քաղցկեղը նորից գլուխ է բարձրացնում: Եվ այդ դեպքում ողջ մնալու միակ հույսը քիմիաթերապիայի եւս մեկ ցիկլն է՝ հեռացնելու համար քաղցկեղային ախտանիշերը, հետո՝ ոսկրածուծի փոխպատվաստումը:
Բայց երբ քաղցկեղը կրկնվում է, սովորաբար դառնում է կայուն քիմիաթերապիայի շատ դեղերի նկատմամբ, բացատրում է Բրենթջենսը:
Փորձարարական թերապիան այլ մոտեցում ունի՝ իմունային համակարգն ընդգրկելով ՍԼԼ-ի բջիջներում կոնկրետ սպիտակուցների դեմ պայքարում:
Բժիշկները հիվանդի արյունից հեռացնում են T-բջիջները, հետո այդ բջջիները գենետիկորեն այնպես են կառուցում, որպեսզի դրանք ակտիվացնեն ընկալիչների այն տիպը, որը կճանաչի եւ կոչնչացնի ՍԼԼ-ի բջիջները:
Առայժմ պարզ չէ՝ Т-բջջային թերապիան կարո՞ղ է կիրառվել քաղցկեղի այլ տիպերի դեպքում: Այս հարցը ներկայումս ուսումնասիրվում է:






