• Latest news

Ծխելը փոխում է 7000 գեների աշխատանքը. հետազոտություն

22 սեպտեմբերի, 2016  10:52

Ծխելը լուրջ ու երկարաժամկետ փոփոխություններ է առաջացնում ավելի քան 7000 գեների աշխատանքում ( դա այս պահին հայտնի գեների մոտավորապես մեկ երրորդն է): Այս մասին հայտնում են U.S. National Institute of Environmental Health Sciences ինստիտուտի գիտնականները: Հետազոտությունը, որը նրանք անցկացրել են Ստեֆանի Լոնդոնի ղեկավարությամբ, բացատրում է այն մեխանիզմները, որոնց պատճառով ծխելը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ ու որոշ քաղցկեղի տեսակներ:

Գիտնականները պարզել են, որ ծխելու ազդեցության տակ տեղի է ունենում ԴՆԹ մեթիլավորում՝ մոդիֆիկացիա, որը փոփոխություններ է առաջացնում գեների էքսպրեսիայի մակարդակում: Նման փոփոխությունները կոչվում են էպիգենետիկ՝ դրանք ազդում են գեների ակտիվության վրա՝ ուժեղացնելով որոշ գեների ու ճնշելով մյուսների աշխատանքը: Նման փոփոխություններից շատերն էլ հենց դառնում են ծխելու հետ կապակցված հիվանդությունների առաջացման պատճառ:

Գիտնականները ուսումնասիրել են 16 տարբեր հետազոտությունների շրջանակում գրեթե 16 000 մարդուց վերցված արյան անալիզների տվյալները: Նրանք հայտնաբերել են, որ գեների աշխատանքում որոշ փոփոխություններ անհետացել են ծխելը դադարեցնելուց հինգ տարի հետո, սակայն մյուսները ծխելուց հրաժարվելուց նույնիսկ 30 տարի հետո պահպանվել են գենոմում: Դա նշանակում է, որ ծխելու հետ կապակցված շատ հիվանդությունների առաջացման վտանգը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ մարդը հրաժարվում է ծխելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել