• Latest news

Գիտնականները պարզել են, թե առողջական ինչ խնդիրներ են ստիպում տարեց մարդկանց հրաժարվել մեքենա վարելուց

25 մայիսի, 2024  13:29

Մտապահելու, մտածելու եւ դատելու ունակության անգամ աննշան փոփոխությունները կարող են տարեց մարդկանց հարկադրել հրաժարվել մեքենա վարելուց, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Ուղեղի թեստավորումը, մասնավորապես սքրինինգը, որը նպատակ ունի պարզել ամենավաղ եւ հազիվ նկատելի վատթարացումները, կարող է օգնել տարեց մարդկանց կայացնել անվտանգ որոշումներ մեքենա վարելու վերաբերյալ՝ պահպանելով իրենց անկախությունը, նշվել է հետազոտության եզրակացությունում։

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 72 տարեկան 283 մարդկանց, որոնք նստել են մեքենայի ղեկին շաբաթը գոնե մեկ անգամ եւ կոգնիտիվ խանգարումներ չեն ունեցել սկզբնական փուլում։

Հետազոտողների խոսքով՝ մասնակիցները ամեն տարի ուղեղի թեստավորում են անցել միջինը վեց տարվա ընթացքում։ Նրանք նաեւ ուղեղի սքանավորում են անցել եւ հանձնել ոսկրածուծի հեղուկ յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ անգամ, որպեսզի պարզվեն Ալցհեյմերի հիվանդության վաղ նշանները։

Հետազոտողերի խոսքով՝ հետազոտության ընթացքում 24 մասնակից դադարել է մեքենա վարել, 15 հոգի մահացել է, 46 մարդու մոտ առաջացալ են կոգնիտիվ խանգարումներ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ նրանց վրա, ովքեր հրաժարվել են մեքենա վարելուց հետազոտության ժամանակ, ազդել են երեք գործոններ՝ կոգնիտիվ խանգարումների ախտանշանները, Ալցհեյմերի հիվանդության համար սքրինինգի արդյունքների վատացումը եւ այն, որ նրանք կանայք են։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ կանայք չորս անգամ ավելի հաճախ են հրաժարվել մեքենա վարելուց, քան տղամարդիկ։

Կոգնիտիվ ֆունկցիաների վատացումը կանխանշում է տարեց մարդկանց կողմից մեքենա վարելուց հրաժարվելու որոշման մասին, անգամ ավելի շատ, քան տարիքը կամ ֆիզիկական փոփոխությունները՝ կապված Ալցհեյմերի հիվանդության հետ, հայտնաբերել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է