• Latest news

Covid-19 համավարակը գրեթե երկու տարով կրճատել է կյանքի տեւողությունն աշխարհում. ԱՀԿ

25 մայիսի, 2024  10:52

Covid-19-ը գրեթե երկու տարով կրճատել է կյանքի տեւողությունն աշխարհում, երբ մոլեգնում էր 2019-2021թթ.՝ չեղարկելով առաջընթացի տասը տարիները, տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Covid-19 համավարակը փոխել է կյանքի տեւողության սպասվող ավելացման միտումը»,- նշվել է ԱՀԿ հայտարարությունում։

ԱՀԿ համաշխարհային առողջապահության վիճակագրության վերաբերյալ ամենամյա հետազոտության համաձայն՝ աշխարհում կյանքի սպասվող տեւողությունը կրճատվել է 1,8 տարով՝ 71,4 տարի, ինչը համապատասխանում է 2012թ. մակարդակին։

Հետազոտությունում նշվել է, որ միջին վիճակագրական, առողջ մարդու կյանքի տեւողությունը կրճատվել է 1,5 տարով՝ 61,9 տարի 2021թ., ինչը նույնպես համապատասխանում է 2012թ. մակարդակին։

Հետեւանքները նույնիսկ ավելի վատ են, քան այն հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է The Lancet ամսագրում հունվարին, որում ասվում էր, որ կյանքի միջին տեւողությունը համավարակի ժամանակ կրճատվել է 1,6 տարով։

Գիտնականները հայտնել են, որ Covid-19-ը «ավելի խոր ազդեցություն» է թողել կյանքի տեւողության վրա, քան վերջին հիսուն տարվա ցանկացած այլ իրադարձություն։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ այդ թվերը ընդգծում են համավարակից անվտանգության գլոբալ համաձայնության կարեւորությունը, որը քննարկվում է Ժնեւում, «առողջապահության ոլորտում գլոբալ անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ առողջապահությունում երկարաժամկետ ներդրումների պաշտպանության եւ երկրների ներսում եւ դրանց միջեւ հավասարությանն աջակցելու համար»։

The Lancet-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ հաշվարկվել է, որ Covid-19-ը դարձել է 15,9 մլն լրացուցիչ մահերի պատճառ 2020-2021թթ.։

Սակայն ԱՀԿ հետազոտությունում նշվել է, որ կյանքի սպասվող տեւողությունն ամբողջ աշխարհում կրճատվել է ոչ միանման։

Ամենից շատ տուժել են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները եւ Հարավարեւելյան Ասիան, որտեղ կյանքի սպասվող տեւողությունը կրճատվել է մոտ երեք տարով։

Ամենից քիչ տուժել է Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասը, որտեղ կյանքի սպասվող տեւողությունը կրճատվել է ընդամենը 0,1 տարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել