• Latest news

Մարդու ուղեղի բեկորը 1 ու կես տարի սառեցվելուց հետո պահպանել է աշխատունակությունը

24 մայիսի, 2024  21:49

Չինաստանի Ֆուդանի համալսարանի գիտնականները նյութ են ստեղծել, որի շնորհիվ ուղեղի հյուսվածքը խոր սառեցման դեպքում չի վնասվում:

Համապատասխան բաղադրությունը փորձարարական եղանակով ընտրելու համար բազում փորձեր են պահանջել։ Փորձերն իրականացվել են օրգանոիդների՝ լաբորատոր պայմաններում աճեցված ուղեղի բեկորների վրա։

Ըստ «Տեխկուլտ»ի՝ հետազոտողներն օրգանոիդներն ընկղմել են քիմիական նյութերի մեջ, այնուհետև հեղուկ ազոտի միջոցով սառեցրել են, իսկ 24 ժամ անց դրանք սառեցումից հետ են բերել և ուսումնասիրել նմուշները։

Սառույցի բյուրեղների վնասումից հյուսվածքներն ավելի լավ պաշտպանող քիմիական նյութերը փոխադրվում են հաջորդ փուլ: Այնտեղ դրանք օգտագործվում էին ավելի ու ավելի մեծ ու բարդ օրգանոիդները սառեցնելու համար, մինչև որ հայտնաբերվել են առավել հեռանկարային տարբերակները:

Հետազոտության երկրորդ փուլը ներառում էր ժամանակային փորձարկումներ, որտեղ սառեցումը տևել է մի քանի շաբաթներից մինչև ամիսներ: Բացի դրանից, հալեցվելուց հետո օրգանոիդները երկար ժամանակ ուսումնասիրվել են՝ համոզվելու համար, որ դրանք չեն վնասվել, քանի որ վնասվածներն անմիջապես չեն ի հայտ գալիս:

Գիտնականները ցանկանում էին ապահովել, որ մշակումից հետո կենսաբանական հյուսվածքները դրսևորեն աճի և գործելու նույն պարամետրերը, ինչ հսկողության տակ գտնվող չսառեցված նմուշները:

Արդյունքում ստեղծվել է MEDY անունով նյութ, որը պարունակում է մեթիլցելյուլոզա, էթիլենգլիկոլ, դիմեթիլսուլֆօքսիդ և Y27632 բաղադրիչ։ Նշված նյութերով մշակված օրգանոիդները պահպանել են ֆունկցիոնալությունը նույնիսկ 18 ամիս շարունակ սառեցվելուց հետո:

Ուագրավ է նաև այն, որ ընկնավորությունից (էպիլեպսիա) տառապող հիվանդ մարդու ուղեղի մի հատվածը սառեցնելուց և սառեցումից հանելուց հետո հիվանդության պաթոլոգիաները պահպանվել են նմուշում։

Սա ուղեղի նմուշների անվտանգ պահպանման համար կենսաբժշկական տարբեր հետազոտությունների հսկայական հնարավորություններ է ստեղծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է