• Latest news

Սոյայի կաթն օգնում է կանանց ոսկորների ամրացմանը

10 օգոստոսի, 2018  10:45

Սննդակարգում սոյայի ընդգրկումը կարեւոր դեր է խաղում կանանց համար, հատկապես տարեց:

Միսուրիի համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ կնոջ օրգանիզմում սոյայի մեծ պարունակությունը ոսկորների ամրացման եւ նյութափոխանակության լավացման երաշխիքն է: Առնետների վրա կատարվող փորձերի ժամանակ գիտնականներն ընտրել են թույլ ֆիզիկական ակտիվությամբ եւ ոսկորների նվազ ամրությամբ կրծողներին:

Առնետներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի կենդանիների մոտ դաշտանադադար նմանակելու համար ձվարանները հեռացվել են, երկրորդ խմբի կրծողների մոտ պահպանվել են: Առնետների մի մասին կերակրել են սոյայով, մնացյալին՝ եգիպտացորենով:

Պարզվել է, որ սոյայով սնված կրծողների ոսկորներն ամրացել են, իսկ նյութափոխանակությունն արագացել, ընդ որում՝ տվյալ դեպքում ձվարանների առկայությունը կամ բացակայությունը ոչ մի դերակատարում չի ունեցել: Առնետների մոտ, որոնց սննդակարգը կազմված էր եգիպտացորենից, դրական փոփոխություններ չեն դիտվել:

Գիտնականները պնդում են, որ ցանկացած տարիքի կին կարող է իր ոսկորների վիճակը բարելավել եւ նյութափոխանակությունն արագացնել սոյայի ակտիվ գործածմամբ: Ընտրություն կատարելիս կարելի է նախապատվությունը տալ սոյայի կաթին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել