• Latest news

Շատ հակադեպրեսանտներ, որոնք օգտագործվում են ցավի բուժման համար, արդյունավետ չեն. The Conversation

27 մայիսի, 2024  11:15

Միլիոնավոր մարդիկ ընդունում են հակադեպրեսանտներ քրոնիկական ցավի բուժման համար, բայց հաճախ նշանակվող դեղամիջոցներն իրենց արդյունավետությունը չեն ապացուցում։ Այս մասին գիտնականները պատմել են The Conversation-ին։

Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդն ապրում է քրոնիկական ցավով։ Նրանց հաճախ նշանակում են հակադեպրեսանտներ, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միայն մեկ դեղամիջոց է ապացուցել իր արդյունավետությունը։

Վերլուծության հեղինակներն ուսումնասիրել են առկա 178 հետազոտությունները, որոնց մասնակցել է 28 հազար մարդ։ Նոր աշխատանքն ամենամեծն է վերլուծությունների պատմության մեջ, որոնք ուսումնասիրել են հակադեպրեսանտների արդյունավետությունը քրոնիկական ցավի դեպքում։

43 հետազոտություններում (11 608 մարդ) ուսումնասիրվել է դուլոկսետին դեղամիջոցը։ Դրանք հաստատել են, որ այս դեղը չափավոր արդյունավետ է ցավի բուժման դեպքում։ Այն նաեւ կարող է բարելավել մարդկանց շարժունությունը, որոնք տառապում են քրոնիկական ցավով։ Ընդ որում, 60 միլիգրամ չափաբաժինը պակաս արդյունավետ չէ, քան  120 միլիգրամը։

Ամիտրիպտիլինի, ցիտալոպրամի, ֆլուոկսետինի, պարոկսետինի եւ սերտրալինի արդյունավետության ապացույցները որակյալ չեն եղել։ Դա նշանակում է, որ չի կարելի եզրակացություններ անել ցավը մեղմելու դրանց ունակության մասին։ Ընդ որում, 2023թ. դուրս է գրվել ամիտրիպտիլինի մոտ 16 մլն դեղատոմս։

«Ճիշտ կլինի ենթադրել, որ դրանց մեծ մասը կարող է մեղմել ցավը, քանի որ ամիտրիպտիլինն այլեւս խորհուրդ չի տրվում դեպրեսիայի բուժման համար»,- նշել են գիտնականները։

Եզրակացություններն ընկել են Մեծ Բրիտանիայում բուժման նոր ուղեցույցների հիմքում. այժմ  քրոնիկական առաջնային ցավի բուժման համար (այսինքն՝ ակնհայտ պատճառներ չունեցող ցավի), ինչպես նաեւ նյարդաբանական խանգարումների հետ կապված ցավի ժամանակ առաջարկվում է օգտագործել դուլոկսետին։

«Բայց կարեւոր է նկատի ունենալ, որ ցավը շատ անհատական է, եւ ապացույցները մեր վերլուծությունում հիմնված են մարդկանց խմբերի վրա։ Մենք ընդունում ենք, որ որոշակի դեղեր կարող են լավ ազդել մարդկանց վրա, եթե անգամ գիտական ապացույցները համոզիչ չեն կամ բացակայում են»,- ընդգծել են աշխատանքի հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել