• Latest news

Օստեոարթրիթը զգալիորեն կավելացնի սրտի հիվանդությունների վտանգը. հետազոտություն

25 հուլիսի, 2019  09:39

Ստիպողական հիպոդինամիան որպես օստեոարթրիթի հետեւանք զգալիորեն ավելացնում է սրտի հիվանդությունների վտանգը: Այս մասին նշվում է Osteoarthritis and Cartilage ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Գիտական աշխատանքի շրջանակում վերլուծվել են Շվեդիայի հարավի 45-84 տարեկան 469177 բնակիչների տվյալները:

Գիտնականներն նրանց առողջությանը հետեւել են  մինչեւ 11 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում օստեոարթրիթը ախտորոշվել է 29,189 մարդկանց մոտ:

Պարզվել է, որ ծնկի կամ ազդրի հոդերի օստեոարթրիթով հիվանդները գրեթե 20 տոկոսով ավելի հաճախ են տառապում սրտի քրոնիկ հիվանդություններից եւ սրտային անբավարարությունից: Ընդ որում տվյալ վտանգն ավելացել է օստեոարթրիթի ընթացքում եւ առավել վառ դրսեւորվել ախտորոշումից հետո 9-11 տարիների ընթացքում:

Հետազոտության հեղինակ Մարտին Էնդլունդը (Martin Englund) նշում է. հոդերի ցավի ժամանակ ակտիվությունը նվազում է ճարպակալման հետ հավասար, ավելանում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այդ կապակցությամբ նա օստեոարթրիթով հիվանդներին ավելի մեծ ակտիվության կոչ է արել՝ մատնանշելով  այն, որ ֆիզիկական վարժությունները  կարեւոր բաղադրիչ են տվյալ հիվանդության բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել