Առավոտյան ջուր խմելու սովորությունը լավ է, սակայն իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ: Սառը ջուրը խորհուրդ չի տրվում ստամոքսի կամ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց: Իսկ 65 աստիճանից բարձր ջերմաստիճանով ջուրը, եթե այն ամեն օր խմեք, վնասում է լորձաթաղանթը:
74.rս-ի հաղորդմամբ՝ ռուս գիտանականների հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցած ստամոքսին սուրճը եւս լավ գաղափար չէ: Այդ խմիչքը խթանում է ստամոքսում թթվայնության բարձրացումը, ինչպես նաեւ գրգռում լորձաթաղանթը:
Խորհուրդ չի տրվում նաեւ քաղցած ստամոքսին հացաբուլկեղենի օգտագործումը: Դա հանգեցնում է ճարպակալման:
Մասնագետները խորհուրդ չեն տալիս նաեւ վաղ առավոտյան հյութեր խմել, դրանք վնասում են ենթաստամոքսային գեղձն ու բարձրացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Թթվաշ մրգերում եւ հատապտուղներում եւս վնասակար են քաղցած ստամոքսին ուտելու դեպքում: Դրանք կարող են առաջացնել այրոց կամ ալերգիա, խոց կամ գաստրիտ:
Քաղցած ստամոքսին կաթնաթթվային մթերքները համարվում են ոչ այդքան վնասակար, սսակայն՝ անօգուտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր