• Latest news

Ինչո՞ւ չի կարելի ամեն օր հաց ուտել

2 հունիսի, 2022  17:36

Սննդաբան Յուլիա Ցուրսկայան SOLENKA.INFO-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու պետք չէ ամեն օր հաց ուտել։

Մասնագետը նշել է, որ Ժամանակակից մարդկանց կողմից օգտագործվող հացն էականորեն տարբերվում է մեր նախնիների օգտագործած հացից:

Սննդաբանի խոսքով՝ գիտնականները, փորձելով լուծել մեր մոլորակի միլիոնավոր բնակիչների սովի խնդիրը, ակտիվորեն աշխատել եւ շարունակում են աշխատել ցորենի նոր «կատարելագործված» սորտերի մշակման ուղղությամբ:

Մի կողմից անցյալ դարի 60-ականներին բուծված ցորենի մուտանտ տեսակներն օգնել են արագացնել դրա հասունացման գործընթացը եւ բարձր բերքատվության հասնել, իսկ մյուս կողմից՝ սրտանոթային հիվանդությունների եւ գիրության կտրուկ աճի են հանգեցրել մարդկանց մոտ ամբողջ աշխարհում:

Բացասական դեր են ունեցել նաեւ սննդային առաջարկությունները, որոնք կազմվել են 20-րդ դարի 70-ականներին։ Այդ սննդալարգիի հիմքը հացահատիկն ու հացն էին։ Իսկ ժամանակակից ցորենը արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ավելի է բարձրացնում, քան շաքարը։ Ընդ որում, շաքար եւ օսլա պարունակող մթերքների չափից ավելի օգտագործումն ի վերջո կարող է 2-րդ տիպի շաքարախտի զարգացում հրահրել:

Բացի այդ, ըստ սննդաբանի, ցորենի նոր տեսակները շատ ավելի մեծ քանակությամբ գլյուտեն են պարունակում, այսինքն՝ բարդ սպիտակուց, որը խմորին առաձգականություն է հաղորդում եւ թխման ժամանակ արագացնում է բարձրանալու պրոցեսը։ Գլյուտենն ունի ե՛ւ օգտակար, ե՛ւ վնասակար հատկություններ։ Օրինակ՝ իր կպչուն կառուցվածքի պատճառով այն խանգարում է սննդանյութերի կլանմանը։

Հացի հաճախակի օգտագործումն աղիքներում ցավեր, փորկապություն կամ փորլուծություն, մաշկային խնդիրներ, դյուրագրգռություն, հոգնածություն եւ միգրեն է առաջացնում։ Մասնագետը հավելել է, որ ցորենը նաեւ ծծումբ պարունակող ամինաթթուների ավելացված քանակություն է պարունակում, որոնք նպաստում են ծծմբաթթվի արտադրությանը, որն էլ ոսկրային հյուսվածքից օգտակար միներալների դուրս բերման է հանգեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել