• Latest news

Կա՞ն արդյոք տարբերություններ տղամարդ վիրաբույժների եւ կին վիրաբույժների աշխատանքում

29 սեպտեմբերի, 2022  12:42

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The BMJ ամսագրում, տարբերություններ չի հայտնաբերել Ճապոնիայում տղամարդ եւ կին վիրաբույժների աշխատանքի միջեւ մահացության կամ բարդությունների մակարդակներում՝ չնայած այն բանին, որ կին վիրաբույժներն ավելի հաճախ են ստացել բարձր ռիսկային պացիենտների, քան տղամարդիկ։

Հետազոտողնեևրը նշել են, որ կանայք ամբողջ աշխարհում մնում են փոքրամասնություն վիրաբուժության ոլորտում, եւ կոչ են անում ընդլայնել հնարավորությունները կին վիրաբույժների համար։

Չնայած վերջին տարիներին կին բժիշկների թիվն ամբողջ աշխարհում ավելանում է, կանայք մնում են փոքրամասնություն վիրաբուժության ոլորտում։

Օրինակ,  ընդհանուր պրոֆիլի կին վիրաբույժները կազմում են վիրաբույժների 28 տոկոսը (2019թ.), 22 տոկոսը (2019թ.) եւ 33 տոկոսը (2017թ.) Կանադայում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում համապատասխանաբար։ Ճապոնիայում  կին բժիշկների բաժինը կազմում է 22 տոկոս, իսկ վիրաբույժ կանանց բաժինը՝ էլ ավելի ցածր՝ 5,9 տոկոս։

Ինչեւէ, նախորդ հետազոտություններն ԱՄՆ-ում, Կանադայում ցույց են տվել, որ կին բժիշկների եւ վիրաբույժների որակավորման մակարդակը հավասար է կամ ավելի բարձր, քան նրանց գործընկեր տղամարդկանցը։

Հարցի հետագա ուսումնասիրման համար հետազոտողներն օգտագործել են տվյալների ճապոնական ազգային կլինիկական շտեմարանը, որը ներառում է տվյալներ ավելի քան 95 տոկոս վիրահատությունների մասին, որոնք իրականացվել են Ճապոնիայում՝ համեմատելու համար վիրաբույժ կանանց եւ տղամարդկանց  վիրաբուժական միջամտությունների արդյունքները 2013-2017թթ.։

Նրանք նաեւ ուսումնասիրել են հետվիրահատական մահացության (վիրահատությունից հետո 90 օրվա ընթացքում), վիրաբուժական բարդությունների մակարդակի (վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում)  եւ վիրաբույժի արտոնագրման պայմանների միջեւ։

Ուսումնասիրությունը ներառում էր 149 193 դիստալ գաստրէկտոմիայի, 63 417 տոտալ գաստրէկտոմիայի եւ 81 593 ցածր առաջնային ռեզեկցիայի վիրահատություններ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ վիրաբույժ կանայք կատարել են այդ միջամտությունների միայն 5 տոկոսը, եւ որ կին վիրաբույժները տղամարդկանցից ավելի հազվադեպ են աշխատել վիրահատությունների մեծ ծավալ ունեցող կենտրոններում։

Կին վիրաբույժները տղամարդկանցից ավելի հաճախ են ստացել բարձր ռիսկային պացիենտների (նրանց, որոնք վատ էին սնվում, երկար ժամանակ ստերոիդներ են ընդունել կամ հիվանդության ավելի ուշ փուլում են գտնվում)։

Բայց, չնայած դրան, հետազոտողները հայտնաբերել են ընդհանուր տարբերություններ մահացության կամ վիրաբուժական բարդությունների ցուցանիշներում տղամարդ եւ կին վիրաբույժների աշխատանքում՝ պացիենտների հետ կապված այլ գործոնները հաշվառելուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ