• Latest news

Հակաբիոտիկները տարբեր կերպ են ազդում տարբեր մարդկանց վրա. հետազոտություն

2 դեկտեմբերի, 2022  12:30

Հակաբիոտիկները տարբեր ազդեցություն են գործում մարդկանց աղիների միկրոբիոմի վրա, պարզել են Փարիզի Պաստերի ինստիտուտի գիտնականները։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է mBio ամսագրում։

Հակաբիոտիկներ ընդունելու դեպքում աղիների միկրոբիոմում խախտվում է օգտակար եւ վնասակար մանրէների հավասարակշռությունը։ Վերջին հաշվով՝ դա կարող է հանգեցնել Candida albicans սնկերի չափից մեծ աճի։ Մասնագետները պարզել են, որ տարբեր մարդկանց մոտ այդ խախտումները կարող են տեղի ունենալ ոչ հավասարաչափ. ոմանց մոտ՝ ուժեղ, ոմանց մոտ՝ թույլ։

Գիտնականներն ուսումնասիրել են կղանքի նմուշները երկու խմբերում՝ բաղկացած 11 առողջ պացիենտներից ցեֆոտաքսինով կամ ցեֆտրաքսիոնով բուժումից առաջ, ընթացքում եւ հետո։ Երկու դեղամիջոցները երրորդ սերնդի ցեֆալոսպորինային հակաբիոտիկներ են։

Նրանք հայտնաբերել են, որ սնկերի տարատեսակությունն ու առատությունը փոխանցվել են ոչ միայն մարդուց մարդուն, այլեւ մեկ նմուշից մյուսին նույն մարդու մոտ։ Թիմն օգտագործել է հատուկ ՊՇՌ-թեստ Candida albicans-ի մակարդակների քանակական սահմանման համար եւ նկատել է, որ սունկն առկա է եղել պացիենտների 95 տոկոսի մոտ։ Հակաբիոտիկներով բուժումից հետո Candida albicans-ի ԴՆԹ-ի բաժինը ավելացել է բոլոր կամավորականների մոտ։ Բայց ոմանց մոտ նկատվել է C. Albicans-ի եւ այլ տեսակների քանակության զգալի ավելացում, այն դեպքում, երբ  ուրիշների մոտ դա տեղի չի ունեցել։ Մի մասնակցի մոտ անգամ նվազում է նկատվել։

Նմուշների հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկներով բուժմանը սնկերի արձագանքի փոփոխությունները կապված են եղել բետա-լակտամազա ֆերմենտի ակտիվության հետ, որն արտադրվում է միկրոբիոմի էնդոգեն մանրէների կողմից։ Բետա-լակտամազայի ավելի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ նկատվել է սնկերի, ներառյալ C. Albicans-ի ավելի մեծ աճ, քան ֆերմենտի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել