• Latest news

Մրգերի օգտագործումը նվազեցնում է մեծահասակների դեպրեսիայի առաջացման վտանգը. JАD

5 հունիսի, 2024  13:54

Սիդնեյի ուղեղի առողջ ծերացման կենտրոնի (CHeBA) գիտնականները պարզել են, որ մրգերի օգտագործումը կապված է 45 եւ բարձր տարիքում մեծահասակների դեպրեսիայի ռիսկի նվազեցման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Affective Disorders-ում (JАD)։

Հետազոտությանը մասնակցել է դեպրեսիա չունեցող 7 801 կամավոր։ Նրանք բոլորը 45-ից բարձր տարիքի էին։ Սկզբում գիտնականները հավաքել են տեղեկություն յուրաքանչյուր փորձարկվողի սննդաբաժնում մրգերի եւ բանջարեղենների բաժնի մասին՝ հարցարանների օգնությամբ։ Դրանից հետո հետազոտողներն սկսել են մասնակիցների դիտարկումը, որը տեւել է ինը տարի։

Դիտարկումների ընթացքում գրանցվել է դեպրեսիայի առաջացման 1 630 նոր դեպք։ Համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ բանջարեղենների օգտագործման ազդեցությունը այդ հիվանդության առաջացման հավանականության վրա վիճակագրական առումով նշանակալի չի եղել։ Սակայն սննդաբաժնում մրգերի մեծ բաժինը հաստատ հարաբերակցվել է հոգեկան բարեկեցության բարձր ցուցանիշների հետ։

Գիտնակաները ենթադրել են, որ բանջարեղեններն ավելի հաճախ օգտագործվում են եփված վիճակում, ինչի պատճառով սննդարար նյութերի մեծ մասը կորչում է։ Իսկ մրգերը հիմնականում ուտում են հում վիճակում, ինչը թույլ է տալիս ստանալ ուղեղի առողջության համար անհրաժեշտ բոլոր հակաօքսիդանտները, վիտամինները եւ սննդարար նյութերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել