• Latest news

Ինչպե՞ս կարելի է լավագույն եւ ամենաճշգրիտ մամոգրաֆիկ պատկերը ստանալ

5 նոյեմբերի, 2014  12:56

Երբեւէ մտածե՞լ եք, որ ինքներդ էլ կարող եք, մի քանի պարզագույն միջոցառումների շնորհիվ, որոշիչ դերակատարում ունենալ՝ կրծքագեղձի քաղցկեղի բացահայտմանը միտված մամոգրաֆիկ հետազոտության հնարավորինս ճշգրիտ իրականացման հարցում: Ստորեւ դրանցից չորս ամենակարեւորներն ենք ներկայացնում.

1. Համագործակցեք պատկերումն իրականացնող մասնագետի հետ՝ ճիշտ տեղակայման համար

Մամոգրաֆիկ հետազոտությունը յուրաքանչյուր կրծագեղձի՝ երկու ուղղությամբ պատկերում է ենթադրում: Դրանցից մեկը վերեւից ներքեւ (գլխապոչուկային) ճնշմամբ, իսկ երկրորդն էլ՝ 45 աստիճանի (միջակողմնային) թեքմամբ է իրականացվում:

Հետազոտությունը վարող տեխնիկը յուրաքանչյուր հիվանդի համար լավագույն պատկերումն ապահովելու շարժառիթ ունի: Իսկ կրծքագեղձի քաղցկեղի բացահայտման համար նա պետք է կարողանա ողջ կուրծքը «տեսնել»՝ կրծագեղձի՝ հնարավորինս մեծ ծավալով, հատկապես՝ հետին եզրային հատվածի հյուսվածքներ պատկերի մեջ ներառել, ինչը կարող է ոչ ամենահարմարավետ տեղակայումը պահանջել՝ այցելուի համար:

Այդուհանդերձ, կրծքագեցձի քաղցկեղի առկայությունը վստահորեն բացառելու համար հարկավոր է հնարավորինս համագործակցել հետազոտությունն իրականացնող մասնագետի հետ՝ ճիշտ տեղակայման համար:

2. Կրծքագեղձի ճնշմանը մի դիմակայեք

Մամոգրաֆիան կրծքագեղձի ճնշում է ենթադրում, քանի որ, ի տարբերություն առողջ հյուսվածքների, տարբեր զանգվածներով եւ հատկապես քացկեղով ախտահարվածներն առավել դանդաղ են սպունգի նմանությամբ հարթվելու հատկություն դրսեւորում, ինչը քաղցկեղի առկայությունն ակներեւ է դարձնում՝ հետազոտությունը վարող տեխնիկի համար: Այնպես որ, որքան էլ կրծքագեղձի ճնշումը տհաճ զգացողություններ կարող է առաջացնել, այն միանգամայն անհրաժեշտ է՝ ճշգրիտ արդյունքների ստացման համար: Մանավանդ, որ ընդամենը մի քանի ակնթարթ կարող է տեւել:

3. Փորձեք անշարժ մնալ եւ շունչը պահել՝ պատկերման պահին

Հետազոտության ընթացքում չի կարելի շարժվել, քանի որ տեխնիկն այդ ընթացքում պատկերի բազմակի մեծացմամբ է աշխատում, եւ յուրաքանչյուր տեղաշարժ տեսադաշտի աղճատման կարող է հանգեցնել: Կրծքագեղձում առկա կարծրացումները, որոնք քաղցկեղի առաջացման նախանշան են, միայն հստակ տեսանելիության պարագայում են ախտորոշելի, այնպես որ պատկերման պահին հարկավոր է նույնիսկ շունչը պահել:

4. Նախորդ հետազոտությունների արդյունքներով ներկայացեք

Մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնող ռադիոլոգին նաեւ նախընթաց հետազոտությունների արդյունքներն աչքի անցկացնելու, տարեց տարի տեղի ունեցած փոփոխությունները վեր հանելու հնարավորություն պետք է ընձեռել՝ քաղցկեղի հնարավորինս վաղ ախտորոշման համար: Ուստի, եթե նախընթաց հետազոտություններ առկա են, հարկավոր է դրանց արդյունքներով ռադիոլոգին ներկայանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել