Սննդի բրիտանական հիմնադրամի մասնագետները ավելորդ քաշի դեմ պայքարելու համար մի շարք մթերքներ է խորհուրդ տալիս, որոնք թույլ են տալիս նիհարել առանց հավելյալ ֆիզիկական ծանրաբեռնվածության: Այդ ցուցակում ներառված են այսպես կոչված բացասական կալորիականությամբ մթերքները, որոնց յուրացումը օրգանիզմից ավելի շատ կալորիաներ է պահանջում:
Մասնավորապես, իդեալական են նիհարելու համար լոլիկները, վարունգը: Բացի այդ՝ ավելորդ քաշից ազատվելու անհրաժեշտություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում գունավոր կաղամբ օգտագործել, ինչպես նաեւ կանաչ խնձոր:
Կալորիաների ինտենսիվ ծախսմանը նպաստում են նաեւ չիլի բիբարն ու սպիտակուցներով հարուստ ոչ յուղոտ միսը:
«Եթե ամեն օր այս մթերքներից որեւէ մեկը ներառվի ցուցակի մեջ, հնարավոր կդառնա նկատելիորեն նվազեցնել սննդի ընդհանուր կալորիականությունն ու նիհարել առանց դիետաների», - համոզված են դիետոլոգները:
Վերոնշյալ մթերքների օգտակարությունը նրանք բացատրում են նաեւ նրանով, որ դրանք պարունակում են մարդու օրգանիզմի համար բոլոր նյութերը: Այսպես, օրինակ, վարունգը հարուստ է վիտամին C-ով, կալիումով, բջջանյութով, ինչպես նաեւ օրգանիզմի համար կարեւոր հեղուկի աղբյուր են: Ընդ որում՝ կանաչ բանջարեղենի 100 գրամի մեջ պարունակվում է ընդամենը 16 կալորիա:
Լոլիկը հիմնական տարբերվում է լիկոպենի պարունակության բարձր մակարդակով, որը օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակն ու ճնշումը: Լոլիկի 100 գրամում էլ պարունակվում է ընդամենը 18 կալորիա:
Գունավոր բանջարեղենը ընդամենը 25 կալորիա է պարունակում, դրա կազմում մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում:
Չիլի բիբարը, չնայած այն հանգամանքին, որ ավելի շատ կալորիաներ է պարունակում (40 կալորիա 100 գրամի դիմաց) առանձնանում է նաեւ իր միկրոէլեմենտներով՝ կապսաիցինով, որը նպաստում է նյութաթոխանակությանը՞ Իսկ ահա ոչ յուղոտ միսը, որը աչքի է ընկնում կալորիաների անեմաբարձր մակարդակով, այնումենայնիվ, իր մեջ շատ սպիտակուց է պարունակում, որն էլ օրգանիզմից հավելյալ էներգիա է պահանջում՝ դրա յուրացման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր