• Latest news

Ինչո՞ւ չարժի սուրճը եռացրած ջրով եփել

3 հունվարի, 2018  11:52

Եթե սուրճը եռացրած ջրով եփեք, ըմպելիքն ամենից համեղ եւ օգտակար չի ստացվի, պնդում են Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի մասնագետները: Նրանք խորհուրդ են տալիս գործածել, այսպես կոչված, եփելու սառը մեթոդը:

Նրանց խոսքով՝ սենյակային ջերմաստիճանում սուրճը եփելու դեպքում այն պատրաստ կլինի շատ ժամեր կամ նույնիսկ ամբողջ օրեր անց, սակայն արդյունքը դրան արժի:

Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում մասնագետները համեմատել են ըմպելիքի պատրաստման սառը եղանակը առավել ավանդական եղանակների հետ: Փորձի շրջանակում 4 տեսակի սուրճ է օգտագործվել: Պարզվել է, որ սուրճը սենյակային ջերմաստիճանի պայմաններում եփելու դեպքում հատիկներից ավելի շատ կոֆեին եւ քլորագենաթթու (հզոր հակաօքսիդանտ) կարտադրվի:

Սառը մեթոդով եփելու դեպքում կոֆեինի խտությունը գործնականում կախված չէ սուրճի աղալու չափից: Սակայն ամենամեծ խտությունը դիտվել է միջին աստիճանի բովված սուրճի հատիկների օգտագործման դեպքում: Եփելու նկատմամբ մոտեցումը չի անդրադարձել ըմպելիքի թթվայնության վրա:

Գիտնականները հիշեցնում են, որ սուրճի չափավոր պգտագործումը նվազեցնում է դեմենցիայի, կաթվածի, սրտային անբավարարության, ցիրոզի հավանականությունը: Կարծիք կա, որ սուրճը նաեւ նպաստում է քաշի անկմանը, մեծացնումը ֆերտիլությունը: Սակայն սուրճի չարաշահումը սպառնում է միզասեռական համակարգի բորբոքմամբ եւ այլ շեղումներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է