• Latest news

Արդյո՞ք կաթը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը

26 փետրվարի, 2020  15:38

Կովի կաթի օգտագործումը կարող է կապված լինել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս մասին ասվում է International Journal of Epidemiology-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով` նույնիսկ քառորդ բաժակ կաթը կարող է ազդել հիվանդության առաջացման հավանականության վրա:

«Օրական մեկ բաժակ կաթի մեկ քառորդի կամ մեկ երրորդի օգտագործումը կապված էր կրծքագեղձի քաղցկեղի զարգացման 30 տոկոս աճի հետ: Մինչեւ մեկ բաժակ կաթի քանակության ավելացման հետ նկատվել է ռիսկի մինչև 50 տոկոս աճ, իսկ նրանց համար, ով օրական երկու կամ երեք բաժակ է խմում, ռիսկը կազմում է  70-80 տոկոս»,- նշում է հետազոտության համահեղինակ Հարի Ֆրեյզերը: Ըստ նրա` իրենց ուսումնասիրությունը «բավականին ուժեղ ապացույց է առ այն, որ կովի կաթը կամ դրա հետ սերտ կապված այլ գործոններ մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը»:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները գնահատել են, թե որքան կաթ են սպառել 53.000 կանայք, որոնց հետեւել են 8 տարվա ընթացքում: Նրանց սննդակարգը վերլուծվել է մի քանի մեթոդներով` 24 ժամվա ընթացքում հարցաթերթիկներ և տվյալներ օգտագործելով սննդի ընդունման վերաբերյալ:

Ուսումնասիրությունը սոյայի կաթի եւ կրծքի քաղցկեղի միջեւ որևէ կապ չի հայտնաբերել: Բայց կովի կաթը մեծ կապ է ցուցադրել հիվանդության հետ, ընդ որում, արդյունքները չեն տարբերվում անքաշ եւ յուղոտ կաթի համար: Յոգուրտը եւ պանիրը կապված չեն եղել քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:

Կաթի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ կապի հավանական պատճառներից կարող են լինել սեռական հորմոնները, որ պարունակում է կովի կաթ, քանի որ քաղցկեղի այս տեսակը հաճախ է ընկալունակ է հորմոնների գործողության նկատմամաբ: Հնարավոր է, դրանում իր դերն է խաղում այն, որ կթի կովերի մոտ 75 տոկոսը հղի է: Բացի դա որոշ ուսումնասիրություններ կապել են կենդանական սպիտակուցների օգատգործման հետ, որը քաղցկեղի հետ կապված որոշակի գործոնների արտադրության աճ է առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է