• Latest news

Ինչպիսին է իրականում օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը

26 մայիսի, 2020  09:49

Օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը իրականում ծայրահեղ ցածր է, ինչպես կարծում են Շրջակա միջավայրի պահպանության իսպանական միության (SESA) եւ Բնակչության առողջության ու առողջապահության կառավարման իսպանական միության (SESPAS) հետազոտողները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Redaccion medica-ին։

Գիտնականների խոսքերով՝ հավանականությունը, որ վիրուսը ներթափանցում է օդի որակավորման համակարգ եւ տարածվում է դրա միջոցով, այնքան էլ մեծ չէ, իսկ օդորակիչի մեջ վիրուսի հնարավոր բազմացման ենթադրությունը «իմաստազուրկ» է, քանի որ տվյալ գործընթացը չի կարող տեղի ունենալ առանց մարդու բջջի մեջ ներթափանցման։

Ընդ որում, գիտնականները խոստովանում են, որ այս խնդիրը իրականում բավարար ուսումնասիրված չէ։ Սրա հետ կապված՝ նրանք նաեւ օդորակիչների միջոցով վարակի տարածման բարձր ռիսկի առկայության մասին պնդումները «խաբեություն» են անվանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։