• Latest news

Ավելի քան 5,5 միլիոն ԱՄՆ մեծահասակներ հալյուցինոգեններ են օգտագործում 

19 օգոստոսի, 2022  19:30

Հալյուցինոգենների օգտագործումը 2015-ից ի վեր աճել է հատկապես 26 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում, մինչդեռ 12-17 տարեկան դեռահասների շրջանում օգտագործումը նվազել է, վկայում են Կոլումբիայի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի եւ Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնի նոր հետազոտության տվյալները։

Ըստ գնահատակնների՝ 2019-ին ԱՄՆ-ում հալյուցինոգեններ էր օգտագործել ավելի քան 5.5 միլիոն մարդ, 2002-ից 12 եւ ավելի բարձր տարիքի բնակչության 1.7 տոկոսից այդ ցուցանիշն աճել է մինչեւ 2.2 տոկոս՝ 2019 թ.
LSD-ի օգտագործումն աճել է ընդհանուր առմամբ եւ բոլոր տարիքային խմբերում 2002-ից 2019 թթ., ընդ որում վերջին 12 ամսվա ընթացքում օգտագործման մակարդակը 2002-ի 0.9 տոկոսից 4 տոկոսի է հասել 2019-ին 18-25 տարեկանների շրջանում: Եւ հակառակը, 2002-ից 2019 թթ. LSD-ի օգտագործումը նվազել է, ինչպես նաեւ էքստազի թմրամիջոցներինը 2015-ից ի վեր:

ետազոտության արդյունքները հրապարակված են Addiction ամսագրում։

ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության շրջանում հալյուցինոգենի օգտագործման միտումները գնահատելու համար հետազոտողները վերլուծել են 2002-ից 2019 թթ. թմրամիջոցների օգտագործման եւ առողջության ազգային հետազոտության տվյալները 12 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մասնակիցների համար:

2002-ից 2019 թթ. LSD-ի 12-ամսյա օգտագործման տարածվածությունը զգալիորեն աճել է ընդհանուր առմամբ եւ 12-17 տարեկան հարցվածների շրջանում: Այնուամենայնիվ, LSD-ի կանոնավոր օգտագործման բարձր ռիսկի տարածվածությունը զգալիորեն նվազել է 2002-ից 2014 թթ. ընդհանուր առմամբ եւ բոլոր տարիքային խմբերում, նշել են հետազոտողները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ